Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Կոմպլեմենտարիզմ․ Սերժ Սարգսյանի եվրասիական հայացքն ու եվրոպական սանրվածքը

Վերջին օրերին ռուսական լրատվական դաշտում հրապարակումներ են հայտնվում Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության, այսպես կոչված, արևմտյան շրջադարձի մասին: Դրանք, մեղմ ասած, չափազանցված են և այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան ընդամենը քարոզչական ֆոն է ստեղծում Երևանի նկատմամբ իր հնարավոր ճնշումներն արդարացնելու համար: Բայց նույնիսկ այդ հրապարակումներում Հայաստանի իշխանության «ուրացման» դրսևորում է համարվում Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը ու շրջանցվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեման:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև շրջանակային նոր համաձայնագին, այնուամենայնիվ, ստորագրվելու է` առաջիկա աշնանը դառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր իրադրությունը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ համաձայնագրի շուրջ քաղաքական հետաքրքրությունը մինիմալի է հասցված ոչ միայն եվրոպական և ռուսական, այլ նույնիսկ` հայկական մեդիա միջավայրում:

Ըստ ամենայնի, սա Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք բերված որոշակի համաձայնության արդյունք է, որին ըմբռնումով են մոտենում Բրյուսելում: Խնդիր է դրված հնարավորինս նվազագույնի հասցնել նոյեմբերին սպասվելիք իրադարձության, ստորագրվելիք փաստաթղթի քաղաքական նշանակությունը:

Մոսկվան, անշուշտ, մանրամասն տեղեկացված է Երևանի և Բրյուսելի բանակցությունների ընթացքից, նախաստորագրված համաձայնագրի բովանդակությանը և, ըստ ամենայնի, դրանում չի տեսնում դրույթներ, ձևակերպումներ, որոնք կարող են վտանգել Հայաստանի եվրասիական կարգավիճակը կամ նախադրյալներ ստեղծել Հայաստանի խորքային եվրաինտեգրացիայի համար:

Ինչպես 2013թ-ին` այնպես էլ հիմա, համաձայնագրի տեքստը, նույնիսկ նախաստորագրումից հետո, չի դարձել հասարակության սեփականությունը` գոնե, ընդհանուր դրույթներով, և, ըստ էության, Հայաստանում չկա քաղաքական, հանրային դիսկուրս Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների, դրանցից բխող` արտաքին քաղաքականության հարցերի ավելի լայն սպեկտրի շուրջ: Թերևս սա է Երևանի, Մոսկվայի և Բրյուսելի չձևակերպված կոնսենսուսի հիմնական դրսևորումն, ինչի հետևանքով իրավիճակն արմատապես տարբերվում է 2013-ից, երբ Ասոցացման պայմանագրի շուրջ առկա էր բավականին մեծ հետաքրքրություն թե Երևանում, և թե շահագրգիռ այլ մայրաքաղաքներում: Այսօրվա կոնսենսուսային լռությունն, ըստ էության, ձեռնտու է բոլոր կողմերին:

Ռուսաստանի իշխանության համար Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրում չկան վտանգավոր դրույթներ և նրա գերխնդիրն էր հասնել նրան, որ գործընթացը չուղեկցվի Երևանի արտաքին քաղաքականության այլընտրանքային ուղղության մասին քաղաքական և հանրային քննարկումներով:

Մոսկվան հասել է այս նպատակին, որովհետև անգամ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության չեղարկման նախաձեռնությունն առայժմ մասնավոր բնույթ է կրում` չդառնալով մեր երկրում քաղաքական այլընտրանքի ձևավորմանը միտված գործընթացի մեկնարկի ազդանշան:

Բրյուսելում, ըստ ամենայնի, այնքան են հիասթափված Հայաստանի կոռումպացված իշխանություններից, քաղաքական իներտ համակարգից, որ բավարարված են անգամ համաձայնագրի հնարավոր ստորագրման փաստից` չունենալով ավելի խորքային գործընթացի ակնկալիք:

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները հիասթափեցնող էին և միայն ամրապնդեցին ԵՄ պատասխանատուների հոռետեսությունը: Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը պահանջատեր է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցում, հասարակությունը նույնպես` մեծ իմաստով, օտարված է գործընթացից` հենց քաղաքական ձևակերպված այլընտրանքի բացակայության հետևանքով: Այս ֆոնին Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն, որը բովանդակությամբ էապես զիջում է Ասոցացման պայմանագրին, ծառայեցվելու է բացառապես «և, և»-ի կամ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կոմպլիմենտարիզմի լեգիտիմացմանը: Այսինքն, նոյեմբերին տեղի ունենալիք իրադարձության քաղաքական նշանակությունը չեզոքացված է` ծառայեցվելով իշխանության վերարտադրության Սերժ Սարգսյանի ծրագրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում