Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Կարձագանքե՞ն արդյոք Հայաստանը և Ռուսաստանը Նախիջևանում սպառազինության աճին. EurasiaNet, ԱՄՆ

Նախիջևանի մարզում Ադրբեջանի իշխանությունները նկատելիորեն ավելացնում են սպառազինության քանակը՝ դրանով իսկ բարձրացնելով տարածքի ռազմավարական նշանակությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար:

Նախիջևանը Ադրբեջանից բաժանված է Հայաստանի տարածքով, բայց սահմաններ չունի երկար տարիներ հակամարտության գոտի համարվող Լեռնային Ղարաբաղի հետ: Նախիջևանը ավելի մոտ է գտնվում Երևանին և Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական այլ թիրախների: Նախիջևանում սպառազինության կուտակման ռազմավարական նշանակության ևս մի հանգամանք է այն փաստը, որ նախագահ Ալիևի ընտանիքը ծնունդով այդ տարածաշրջանից է:

Ադրբեջանը Նախիջևանում նոր զորագունդ է ստեղծել, որ հայտնի է Միացյալ զինվորական խմբավորում անվամբ: Նախիջևանում տեղադրել է նաև հակաօդային պաշտպանության և հրթիռահրետանային նոր համակարգեր, այդ թվում՝ «Սմերչ», T-300 և T-122: Հավելումն՝ ամեն տարի այս տարածաշրջանում Թուրքիայի հետ միացյալ զորավարժություններ են անցկացվում:

«Թշնամին պետք է իմանա, որ Նախիջևանը պաշտպանված է ամենաուժեղ բանակի կողմից»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունների ժամանակ:

«Թշնամին պետք է իմանա, որ Նախիջևանի հանդեպ սադրանքի դեպքում մենք հզոր պատասխան կտանք, և մի քանի րոպեի ընթացքում հարձակման կենթարկվեն Հայաստանի խոշոր քաղաքները»,- հայտարարել է Հասանովը անցյալ տարի՝ ապրիլյան մարտերից հետո:

Հայաստանը ուշադրությամբ է հետևում Նախիջևանում սպառազինության կուտակումներին: «Մենք պետք է հիշենք, որ կանգնած ենք պատերազմի վերսկսման սպառնալիքին դեմ հանդիման, և հակառակորդի կողմից ագրեսիան կարող է դրսևորվել ցանկացած ուղղությամբ»,- ասել է հայ վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Սպառազինության հզորացումը Նախիջևանում սկսվեց մոտավորպես 2013թ.: Ներկայում այնտեղ գտնվում է մոտ 20 հազար զինվոր, մոտ 400 միավոր զրահամեքենա, ինքնաթիռ, հակաօդային և հրատանային համակարգեր: Ադրբեջանական զինուժի սպաներից մեկի խոսքով՝ սպառազինության շեշտը դրվում է ոչ թե քանակի ավելացման, այլ որակի բարձրացման վրա:

Տարածաշրջանում սպառազինության աճը իրականացվում է Թուրքիայի օգնությամբ: Թուրքիան որպես հիմք փաստարկում է 1921թ. Կարսի պայմանագիրը՝ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև, ըստ որի իրեն իրավունք է վերապահում ապահովելու Նախիջևանի անվտանգությունը:

«Նախիջևանի բանակը ունակ է կատարելու ցանկացած առաջադրանք,- ասել է նախագահ Ալիևը հունվարին Նախիջևան կատարած այցի ժամանակ,- այստեղ տեղակայված են ամենաժամանակակից զինատեսակներ և զինամթերք»:

Սակայն երկու կողմերն էլ անկասկած հասկանում են, որ մեկ պետության մայրաքաղաքի ռմբակոծությանը կհետևի ավերիչ հակահարվածը, այդ պատճառով էլ Նախիջևանից հարվածներ կիրականացվեն միայն ծայրահեղ դեպքում:

Հայաստանի վրա Նախիջևանից հարձակում իրականացվելու դեպքում մասնավորապես Երևանը կարող է պահանջել, որ համաձայն ՀԱՊԿ կանոնակարգի՝ Ռուսաստանը միջամտի հակամարտությանը՝ հօգուտ Հայաստանի, ինչից շատ է աշխատում խուսափել Բաքուն: «Հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը հազիվ թե նախահարձակ լինի՝ օգտագործելով Նախիջևանում առկա իր ռազմական ներուժը»,- ասել է ադրբեջանցի վերլուծաբան Ֆուադ Չիրագովը:

.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում