Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Շախմատիստ նախագահն այլ նպատակներ ունի. Սփյուռքը չի ողջունում համահայկական խորհրդի գաղափարը

Օրերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որտեղ քննարկվել է համաժողովի գլխավոր՝ համահայկական խորհուրդ ստեղծելու հարցը: Սփյուռքի ներկայացուցիչները թերահավատ են, որ համահայկական խորհրդի գաղափարը կյանքի կկոչվի:

«Չեմ հավատում այս գաղափարի կյանքի կոչմանը: Եթե նոր դեմքեր լինեին, այլ համակարգ լիներ, գուցե հավատայինք նման նախաձեռնության կյանքի կոչմանը, բայց, դժբախտաբար, այս իշխանության օրոք ոչնչի չենք հավատում: Իսկ Սփյուռքից ովքեր գալիս են, մասնակցում են, իրենց էգոյի համար են գալիս, գալիս են մասնակցելու համար այս համաժողովներին, բայց երբեք որևէ դերակատարություն չեն ունեցել հայերի առօրյա կյանքում և որևէ որոշում մինչև հիմա չեն կայացրել, որ օգտակար լինեն հայության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ գործարար, Երևանում հիմնադրված «Փարիզյան սուրճ» հաստատության նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը:

Նրա համոզմամբ՝ ձևավորվելիք խորհուրդը որևէ բան չի կարող փոխել, փոխելուց առաջ նախ՝ իշխանությունը պետք է փոխվի, որ Սփյուռքում վերականգնվի վստահությունը Հայաստանի նկատմամբ. «Նրանք օգտագործում են Սփյուռքի այն հատվածին, որ հոգեբանական առումով դրա կարիքն ունի: Ես չեմ հավատում այդ խորհրդին, քանի որ նախևառաջ չեմ հավատում այդ խորհրդի կազմակերպիչներին: Ի՞նչ պետք է փոխվի: Վստահության լուրջ ճգնաժամ կա Հայաստան-Սփյուռք հարաբերություններում»,- հավելեց Վալերի –Աշխեն Գործունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա արդարադատության լուրջ խնդիր, կոռուպցիա, տնտեսական ծանր վիճակ, դիկտատուրա, և այս պարագայում նման համաժողովները կամ համահայկական խորհրդի ձևավորումը ուղղակի իմիտացիա են. «Իհարկե, Սփյուռքում կան մարդիկ, որ պետք է գան մասնակցեն, բայց ինձ համար նրանք հիվանդ մարդիկ են: Ինչպե՞ս կարելի է հավատալ այս պետությանը: Գալիս են, մեդալներ են ստանում, գնում: Ոչ մի բան չի կարող փոխվել, այս ամենը օգտագործում են Հայաստանի պետական մարմինները, որ նորից քնեցնեն Սփյուռքը:

Սփյուռքի մի քանի կուսակցություններ և կազմակերպություններ իրենց հետ են, նրանց շոյում են, որպեսզի ցույց տան, որ իրենք շատ են մտածում հայության ապագայի համար, բայց իրականում սա իմիտացիա է, որին ես չեմ հավատում»,- հավելեց Վալերի Աշխեն Գործունյանը:

Համահայկական խորհրդի գաղափարը ձևական բնույթ է ունենալու՝ վստահ է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա մեկ անգամ մասնակցել է համաժողովին Ռոբերտ Քոչարյանի օրոք և որոշել է այլևս չմասնակցել: Հայաստանում, նրա խոսքով, կա հանրային խորհուրդ, որը ոչ մի դրական բան չի արել, նույնն էլ կլինի այս խորհրդի հետ:

«Արդեն վեցերորդ անգամ հավաքում են Սփյուռքի ներկայացուցիչներին, բայց երբևէ այդ ներկայացուցիչները չեն ներկայացնում իրական խնդիրները: Խոշոր խնդիրը բոլորիս համար մեկն է՝ ինչպես է պատահում, որ անընդհատ ընտրվում է նույն անձը նախագահի պաշտոնում, որին ողջ ժողովուրդն ատում է, կամ ինչպես է պատահում, որ խորհրդարան են անցնում չափազանց կասկածելի ծագումով «ընդդիմադիր» ուժեր»,- ասաց նա:

Ձևավորվելիք կառույցի աշխատանքներին, ըստ նրա, չեն հրավիրվի Սփյուռքի այնպիսի գործիչներ, որոնք կարող են լրջագույն հարցեր բարձրացնել. «Եթե հրավիրվենք էլ, կմտածենք այդ կեղծ հավաքին մասնակցել, թե դրան դեմ ելույթ ունենալ: Բացարձակապես որևէ դրական բան սպասելն այս խորհրդից համարում ենք անիմաստ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ նման համաժողովները ավելորդ փողի մսխում են. «Սփյուռքից հավաքվում են պրոսերժական ներկայացուցիչներ, ովքեր Սփյուռքում հեղինակազրկված են, ավելին՝ նրանց շատերի նկատմամբ Սփյուռքում կա հակակրանք, և Սերժ Սարգսյանի կողմից սա նպատակ ունի փորձելու փող կորզել բանկոմատից և գողանալու, բացի այդ, ստեղծելու պատրանք, որ նախագահը ամեն ինչ անում է, և եթե ինչ-որ բան չի ստացվում, նախագահին մի մեղադրեք:

Գուցե նաև այլ քայլեր ունի մեր շախմատ խաղացող նախագահը, բայց նրա խաղացած շախմատը քաղաքականության մեջ շաշկի է, և անիմաստ է այդ քայլերը փորձել մեկնաբանել, հիմնականում բարդ, չհաշվարկված և որևէ իրական արժեք չունեցող քայլեր են»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Նա այսպիսի համաժողովները հակաժողովրդական միջոցառումներ է համարում. «Սփյուռքը չի վստահում Սերժ Սարգսյանին, և Սփյուռքի բացառիկ ՀՅԴ-ն կատաղի ընդդիմություն է՝ չհաշված նրանց, ովքեր ֆինանսական գործարքներով կապված են ՀՅԴ ԳՄ-ի հետ: Բացի սրանց արբանյակներից, ամբողջ ՀՅԴ-ն ատելությամբ է մոտենում և՛ Սերժ Սարգսյանին, և՛ նրա հետ համագործակցող տեղի ՀՅԴ ղեկավարությանը»,- հավելեց Աշոտ Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում