Լոռու մարզում այսօր՝ օգոստոսի 20-ին, վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 անձ մարմնական վնասվածք է ստացել:
ԱԻՆ-ից հայտնեցին, որ վթարի հետեւանքով տուժածներից երկուսը երեխաներ են: Նրանք տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Նախնական տվյալով, մեքենայի վարորդը դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբին եւ հայտնվել դաշտում: