Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Ասադն Էրդողանին համեմատել է քաղաքական մուրացկանի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ այլևս չի համարում Թուրքիային գործընկեր։ Այս մասին նա ասել է երկրի ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է SANA գործակալությունը։

Ասադը հիշեցրել է, որ Սիրիան պատրաստ է եղել քննարկելու բոլոր առաջարկները՝ ուղղված պատերազմի դադարեցմանը, չնայած նախապես իմացել է, որ առաջարկների մեծ մասն ունի ոչ բարի մտադրություններ։

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին՝ նա նշել է, որ նրա ռեժիմի կողմից ահաբեկիչների աջակցության գաղտնազերծումից հետո պետության ղեկավարը խաղում է քաղաքական մուրացկանի դեր։ «Այդ իսկ պատճառով Սիրիան չի վստահում նրան, չի համարում թուրքական կողմին ո՛չ գործընկեր, ո՛չ երաշխավոր»,-ասել է սիրիացի առաջնորդը։

«Մենք թույլ չենք տա մեր թշնամիներին ու հակառակորդներին քաղաքականութամբ հասնել նրան, ինչին նրանց չհաջողվեց հասնել ահաբեկչության օգնությամբ»,-ասել է Ասադը։

Թուրքիան Ռուսաստանի ու Իրանի հետ հանդիսանում է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մասին հուշագրի երաշխավոր երկիր։ Այն ստորագրվել էր Աստանայում, մայիսի 4-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում