Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

ՊՆ տեղակալի նվաստացուցիչ հայտարարության տրամաբանությունը հղի է լուրջ վտանգներով

«Այդ ճակատամարտը պետք է ընդունել որպես պատմական փաստ, որն այն ժամանակվա պատմական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ տեղի է ունեցել մեր երկրում։ Եթե Իվան Վոլինկինը գնար և այդ հուշաքարի մոտ ծաղիկներ դներ, ապա ես դա նորմալ կընդունեի և կհասկանայի, որ ուղղակի հարգել է, դա իր երկրի պատմությունն է, բայց այստեղ խնդիրն Արտակ Զաքարյանի մտորումներն են ու հռետորաբանությունը, ինչպես նաև այդ օրվան առանձնահատուկ նշանակություն տալը կամ խանդավառությամբ տոնելը, որը ես ոչ մի կերպ չեմ հասկանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Օշականի ճակատամարտի 190-ամյակին։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նշենք նաև, որ Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 1827թ-ի օգոստոսի 17-ին: Այն ընթացել է պարսկական զորքերի և ռուսական զորաջոկատի միջև, որի կազմում կռվում էին նաև հայ կամավորները: Ճակատամարտն ավարտվել է ռուսական զորաջոկատի և հայկական կամավորների հաղթանակով:

«Հայաստանի ողբերգություններից մեկն այն է եղել, որ լինելով տարբեր տերությունների, ցեղերի, կայսրությունների սահմանագծում ՝ նա անընդհատ հայտնվել է կռվի դաշտում, երբ որ իրենց տարածքներն ընդլայնելու համար այդ երկրների միջև պայքար է գնացել։ Պատմական այդպիսի մի ակորդ էլ եղել է Օշականի ճակատամարտը, որին չպետք է բացասական նայել, սակայն դա հանդիսավոր ձևով տոնելը ինձ համար զավեշտալի է, որովհետև պատմական այդպիսի փաստերից է նաև այն, որ թուրքմենական տարբեր ցեղեր պատմական տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի տարածքում բախվել են՝ մեզ տիրելու համար․եթե օրինակ Թուրքմենստանը դիմի, որ այդ օրերը հիմա տոնենք որպես թուրքմենական պատմական իրադարձություն, ապա Արտակ Զաքարյանը կգնա՞ և կկանգնի՞ ինչ-որ թուրքմեն պաշտոնյայի կողքին և կտոնի՞ այդ օրը կամ նույն ձևով ասենք արաբները, պարսիկները կարող են այդպիսի հավականություններ ունենալ»,- ընդգծեց բանախոսն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Ինձ շատ հետաքրքիր է, թե Արտակ Զաքարյանն այնտեղ Իվան Վոլինկինի կողքին կանգնելով՝ ո՞ւմ հետ էր իրեն ասոցացնում կամ ո՞ւմ էր այդտեղ ներկայացնում․եթե հայ կամավորական ջոկատներին, ապա Կուլիկովոյի ճակատամարտում էլ հայ կամավորական մեծ ջոկատ է մասնակցել և նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան, բայց ի՞նչ է այդ բոլոր դեպքերում մենք մեզ պետք է ասոցացնենք որևէ կողմի հետ»։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ իր ելույթում անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցության փառավոր դրվագներից Օշականի ճակատամարտի պատմական նշանակությանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ անցած շուրջ երկու հարյուրամյակների ընթացքում երկու ժողովուրդների բարեկամությունն ավելի է ամրապնդվել, ինչի վկայությունն է պաշտպանության բնագավառում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս մակարդակը։

Արմեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ պետական այրն այդպիսի բաներ ասելու իրավունք չունի, քանզի նման տրամաբանությունը հղի է լուրջ վտանգներով։ Այս համատեքստում վերջինս հարց է բարձրացնում․«Ըստ այս տրամաբանության, եթե մենք բարեկամ ենք ռուսների հետ, ամեն ինչ այդքան լավ է և մենք պետք է հավերժ միասին լինենք, ապա ի՞նչ կարիք կար ստեղծել Հայաստանի առաջին Հանրապետությունը, դրանից հետո արդյո՞ք կարիք կար ստեղծել այս երրորդ հանրապետությունը․ես ռուսատյացության տեսակետից չեմ ուզում խոսել, բայց երբ որ այդպիսի հայտարարություններ են անում, ուրեմն ստացվում է, որ մեր ուրույն պետություն ստեղծելու փորձերը (ցավոք սրտի, դրանք միայն փորձեր են) անիմաստ են, որովհետև այդպիսի սերտ բարեկամից անջատվելու կարիք չկար։

Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերության ներկայիս մակարդակին, ապա այս տարածաշրջանում այդպիսի բարեկամներ Ռուսաստանը բացի մեզանից առնվազն երկուսն էլ ունի՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնց զինում է՝ այդ թվում լետալ զենքով, որի կիրառությունը մեր երկրի դեմ կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ և ամբողջ աշխարհն է դա հասկանում։ Այդքանից հետո գոնե այս փուլում բարեկամության մասին խոսելը ես չեմ պատկերացնում, թե ինչ է։

Եթե Արտակ Զաքարյանը ինձ ապացուցեր, որ իր այդ արտահայտություններից հետո գեթ մեկ հրթիռ պակաս է վաճառվելու Ադրբեջանին կամ Թուրքիային, ապա ես ներողություն կխնդրեմ և կասեմ հալալ է Ձեզ, բայց քանի որ բոլորս էլ՝ այդ թվում նաև Արտակ Զաքարյանը, գիտենք, որ Ռուսաստանն անելու է այն, ինչ ծրագրել է, ուրեմն ստացվում է, որ մենք ունենք զուտ ևս մեկ նվաստացում»։

Արմեն Հովհաննիսյանը խիստ կարևորեց այն հանգամանքը, որ Արևելյան Եվրոպայի որևէ պետություն, որը եղել է ռուսական կայսրության գերիշխանության տակ, այսպիսի բան չի անում։ Նրա խոսքերով՝ այսպիսի տոներ չկան ոչ Բելառուսում, ոչ Ղազախստանում, ոչ Վրաստանում, ոչ էլ մի ուրիշ երկրում․«Հակառակը՝ այդ երկրներն անընդհատ փորձում են իրենց երկրի ինքնուրույնությունը շեշտել, անգամ մի փոքր էլ ճոխացրած հերոսական անցյալ ստեղծել, որպեսզի այդ կայսերական հիշողությունները ստվերվեն․սա նորմալ, ազգաստեղծ գործընթաց է, որին բացասական գնահատական տալ չեմ կարող, իսկ մենք ռուսների հետ համատեղ պատմություն ենք կերտում, փոխանակ ստեղծենք մերը»,-ասաց նա։

Իսկ ո՞րն է դրա պատճառը, հետարքրվեցինք Արմեն Հովհաննիսյանից. «Նախ դա ընդամենը միֆ է, որ եթե Արևելյան Հայաստանը չմիանար ռուսներին, ապա հայ ժողովուրդը չէր լինի, բայց ես չեմ փորձում միայն բացասաբար գնահատել ռուսական կայսրության շրջանակներում լինելը․ դա բոլոր դեպքերում համաշխարհային քաղաքակրթության հետ որոշակի ձևով հաղորդ լինելու հնարավորություն էր, որովհետև ռուսական կայսրությունը համեմատած տարածաշրջանի մյուս երկրների՝ ավելի զարգացած երկիր էր։ Պարզապես խնդիրն այն է, որ փորձ չի արվում ուրույն պատմական գիծ ստեղծել, որի հենքով կարելի է սերունդներ դաստիարակել և տեսեք նույնը հիմա է կատարվում՝ խոսքս մասնավորապես վերաբերում է Երևանի փողոցների վերանվանմանը․ես չեմ ասում, որ «Ելք»-ի այս նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է արվում, բայց երբ որ ոմանք կանգնում և Սարգիս Կասյան, Գեորգի Աթարբեկով են պաշտպանում, այսինքն՝ այն մարդկանց ովքեր ոչնչացրել են մեր առաջին հանրապետությունը, ապա դրա խորհուրդը դեպի ապագան ո՞րն է։ Եթե այդպես է, ուրեմն մեզ պետություն պետք չի ընդհանրապես։ Նույն տրամաբանությամբ դպրոցական երեխան էլ կարող է կանգնել ու ասել, որ եթե պետություն ոչնչացնողները հերոսներ են, ուրեմն մեզ պետություն պետք չի»,-պատասխանեց նա։

Վերջինիս խոսքերով՝ հայկական կողմից այդ միջոցառմանը ներկած գտնված բոլոր պաշտոնյաները ոչ թե մասնավոր անձիք են, որ կարողանան ուր ցանկանան գնան, այլ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին ապրող պետական չինովնիկներ, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք չունեն անելու այնպիսի քայլեր, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց նվաստացած կզգան։

«Ես որպես քաղաքացի հարկ չեմ վճարում նրա դիմաց, որ իրենք ինձ մի հատ էլ նվաստացնեն։ Պետական այդ այրերն ապրելով այս պետության հաշվին, իրենց գրաված դիրքի հաշվին՝ ինչո՞ւ են այսպիսի մոլեգնությամբ ոչնչացնում այս պետությունը, ես դա չգիտեմ ու չեմ կարող հասկանալ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Լուսանկարը` Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում