Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Համակարգը ճաքեր է տալիս

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնակի քվերակություն կատարելու մեղադրանքով պայամանականորեն երկու տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Կաղզվանցյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Նա Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու իրեն ճանաչել անպարտ:

Աշոտ Կաղզվանցյանի հանդեպ դատարանը նույնիսկ հումանիստ է գտնվել, որովհետև նրա հանցագործությունն, ըստ էության, ապացուցված է, արձանագրված է ոչ միայն հանձնաժողովի նախագահի հաղորդումով, այլ նաև` տեսախցիկով և, եթե այս հանցանքը կատարվեր ժողովրդավարական որևէ երկրում, դրա հեղինակը կդատապարտվեր ոչ թե պայմանականորեն, այլ կհայտնվեր անազատության մեջ:

Սակայն Հայաստանում խաղի այլ կանոններ են գործում, իշխանությունները ոչ միայն դատարանում են տեր կանգնել Կաղզվանցյանին, այլ վստահ ենք` նրա համար նույնիսկ ինչ-որ մանր-մունր ծառայություններ են մատուցել:

Իհարկե, դա արվել է ոչ թե վերջինիս սիրուն աչքերի համար, ոչ թե ժեստ է կոնկրետ մարդու, այլ վերաբերմունք է մի ամբողջ ինստիտուտի նկատմամբ, որն ընտրությունների ժամանակ դիմում է ցանկացած քայլի, նույնիսկ ստորության` իշխանության «տոկոսը խփելու» համար: Այդ մարդիկ պետք է վստահ լինեն, որ չեն պատժվում բոլոր այն դեպքերում, երբ գործել են հանուն իշխանության, նրա օլիգարխի կամ պաշտոնյայի ցուցումով:

Գործ ունենք հանցավոր մի բուրգի հետ, որի կենսունակության, կայունության հիմքը հենց հանցագործությունն է, մի հատկանիշ, որը միավորում է բուրգում ընդգրկված բոլոր մարդկանց:

Սակայն Աշոտ Կաղզվանցյանը պահանջում է իրեն անմեղ ճանաչել, իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ձևավորված համակարգում ամեն բան չէ, որ կարգին է, առնվազն խախտվել է ներքին բալանսը: Նույնիսկ անենաայլանդակ համակարգը ունենում է իր ներքին «արդարությունը», որի ոտնահարումը բերում է «հեղափոխական» վիհակի, որովհետև այս պարագայում բուրգի հատակում հայտնված մարդիկ համարում են, որ իրենք անում են «սև» գործը, «վերևները» վայելում են իշխանությունը` քերելով նաև իրենց հասանելիք փողը:

Աշոտ Կաղզվանցյանին ու նրա նման մարդկանց վարքագիծն արդարացնել չի կարելի որևէ պարագայում, սակայն նրանց առնվազն կարելի է հասկանալ մարդկայնորեն:

Իրենց «սևագործ աշխատանքի» շնորհիվ ոմանք դառնում են հեղինակավոր մարդիկ, պաշտոնյաներ, փողատերեր, իսկ իրենց ճակատին դաջվում է հանցագործի անունը: Վերաքննիչ բողոքն այս պարագայում` արժանապատվությունն վերականգնելու կան անմեղությունն ապացուցելու միջոց չէ, որովհետև ընտրակեղծարարը չունի ոչ առաջինը, ոչ էլ` երկրորդը:

Նրա պատկերացրած արդարությունն այն է, որ իրեն, ըստ արժանվույն, մուծվեն իր պես ընտրակեղծարարները, որ ճակատագրի բերումով` պատգամավոր կամ նախարար են դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում