Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական շփումների կոդերը. Aydinlik Gazetesi. Թուրքիա

Օգոստոսի 15-ին Իրանի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Մուհամմեդ Բաքիրին Անկարան ժամանեց և հանդիպեց Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի հետ: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիա կայցելի նաև Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը:

Գեներալ Բաքիրին Իրանի գլխավոր շտաբի առաջին ղեկավարն է, ով Թուրքիա է այցելել 1979 թ. Իսլամական հեղափոխության ժամանակից, և ամենից առաջ այս հանգամանքը, անկասկած, այդ այցը կարևոր և յուրահատուկ է դարձնում: Բացի դրանից՝ կան մի շարք կոնյունկտուրային դեպքեր, որոնք ամրապնդում են այդ այցի պատմական բնույթը: Այս մասին գրում է թուրքական Aydinlik Gazetesi պարբերականը:

«Իրաքի քայքայումն անընդունելի է»
Այն պահին, երբ գեներալ Բաքիրին ոտք դրեց Անկարայի հողի վրա, Իրաքի քրդական տարածաշրջանային վարչության ընտրությունների և հանրաքվեի հարցերով անկախ գերագույն հանձնաժողովը զբաղված էր վաղուց ծրագրված «անկախության հանրաքվեի» ամսաթիվը որոշելով: Քվեարկության արդյունքներով՝ ձայների մեծամասնությամբ որոշում ընդունվեց հանրաքվեն սեպտեմբերի 25-ին անցկացնել:

Գեներալ Բաքիրին հուլիսի 17-ին արած հայտարարության մեջ նշեց, որ Իրաքից Քրդական տարածաշրջանային վարչության անջատում նախատեսող հանրաքվեն «անընդունելի է»: «Դա անընդունելի է Իրաքի հարևանների համար,- ասաց իրանցի գեներալը:- Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը բխում է երկրի բոլոր էթնիկ և հոգևոր խմբերի շահերից»:

Այդ այցից հետո IRNA-ի հետ զրույցում Բաքիրին Թուրքիայում իր շփումներն այս խոսքերով ամփոփեց. «Մենք վաղուց այսպիսի այցեր չէինք կատարել: Բայց հաշվի առնելով դեպքերը տարածաշրջանում, երկու երկրների անվտանգության հետ կապված հարցերը, մեր սահմանների անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը՝ այս այցն անհրաժեշտ էր կատարել»:

«Հարված Ատլանտյան ճակատին»
Իսկ արձագանքները, որոնք այդ այցն առաջացրել էր Թուրքիայում, իրանցիները կարդացին Թուրքիայի Անվտանգության ազգային խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Թունջեր Կըլընչի՝ իրանական մամուլի համար արած կարևոր հայտարարության մեջ: Կըլընչն իր հայտարարության մեջ նշեց. «(Այս այցը) պատմական նշաձող է Թուրքիայի ներքին քաղաքականության և Իրանի տարածաշրջանային դիվանագիտության մեջ: Եթե Թուրքիան և Իրանը միասին գործեն, տարածաշրջանի պատմության մեջ կարող է նոր էջ բացվել»:

Կըլընչը, ում արտահայտությամբ՝ Թուրքիան սովոր է «կապուտաչյա գեներալների» և «յանկիների» ընդունել, իր ելույթի հաջորդ մասում իրանցի գեներալի այցն Անկարա որակեց որպես «հարված, որը Թուրքիան հասցրեց ատլանտյան ճակատի հետ իր հարաբերություններին»:

Ըստ Կըլընչի՝ այդ այցը պատմական խորհրդանիշ էր Թուրքիայի համար, որը չտեսնված մետամորֆոզներ է ապրում: Կըլընչն այդ փոփոխություններն այսպես բացատրեց. «(Թուրքիան) մոտենում է Ռուսաստանին և Չինաստանին և միևնույն ժամանակ հեռանում է Էր-Ռիյադի, Աբու-Դաբիի, Բրյուսելի, Վաշինգտոնի քաղաքականությունից: Բոլոր պարամետրերն այդ փոփոխություններն են մատնանշում»:

Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում…
Այս թեմայով իրանական Vatanemrooz թերթում հրապարակված հոդվածում ասվում է, որ Բաքիրի և Աքարի հանդիպման օրակարգի ևս մեկ կարևոր կետ է ներկայիս իրավիճակը Սիրիայում:

Թերթը նշում է, որ այդ այցը տեղի ունեցավ մեկ օր անց այն բանից, ինչ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռուհանին բանակցեցին Սիրիայի թեմայով: Նշվում է նաև, որ Թուրքիայի սիրիական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ են դիտվում՝ Իդլիբում բույն հյուսած ահաբեկչական խմբերը Թուրքիային դրդում են համալիր լուծման մշակման:

Այստեղ օգտակար է հիշել հաղորդագրությունը, որը Zaman el-Vasl թերթը հրապարակել էր օգոստոսի 7-ին՝ հղում անելով աղբյուրին Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայում. «Թուրքիան դադարեցրել է ֆինանսական աջակցությունը կոալիցիային»:

Նախկինում Թուրքիայի ֆինանսական աջակցությունն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված այդ կազմակերպությանը կազմում էր ավելի քան 320 000 դոլար ամսեկան:

Կրիտիկական կետ՝ Իդլիբ
Թուրք, ռուս և իրանցի փորձագետները, ովքեր անցած շաբաթ հանդիպեցին Թեհրանում, քննարկեցին վերջին իրադարձությունները Սիրիայում, և իրավիճակն Իդլիբում առաջին պլան եկավ որպես օրակարգի կարևոր կետ:

Այսպես, անցած շաբաթ մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)/«Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ուժերն ԱՄՆ-ի աջակցությամբ պատրաստվում են գրոհել Իդլիբը՝ իրենց օկուպացրած Աֆրինի հարավային հարևանին:

Օգոստոսի 13-ին Yeni Şafak-ում հրապարակված հոդվածում նշվում էր, որ Սիրիայում ահաբեկչական միջանցք ստեղծելու ԱՄՆ ծրագրի շրջանակներում PKK-ի ուժերը պետք է գրավեն «Եփրատի վահան» գործողության անցկացման գոտին, և Իդլիբն այդ առումով որոշիչ դեր ունի:

Միջերկրական ծով հասնելու համար Աֆրինում և Քոբանիում այսպես կոչված՝ կանտոնների միավորման նպատակ ունեցող PKK-ին պետք է նաև Իդլիբն օկուպացնել:

Այդ ուղղությամբ ԱՄՆ-ը, որն ավելի վաղ ԴԱԻՇ-ի պատրվակով PKK-ին փոխանցեց Սիրիայի հյուսիսը, հիմա հույս ունի ընդլայնել ահաբեկչական միջանցքը՝ օկուպացնելով Իդլիբը «Ալ-Քաիդայի» պատրվակով:

Այցի նպատակը՝ ահաբեկչական միջանցք
«Հանրաքվեի» պատրաստումն Իրաքի հյուսիսում հնարավոր չէ պատկերացնել Սիրիայի հյուսիսում PKK-ի/PYD-ի ուսուցման և զինելուն ուղղված ԱՄՆ գործողություններից անկախ:

Միայն անցած 2 ամսում Պենտագոնը PKK-ին/ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենքով և զինամթերքով ավելի քան 1100 բեռնատար է ուղարկել:

Ապրիլի 30-ին փեշմերգի հետ կապված աղբյուրները Sputnik-ի հետ զրույցում հայտնել էին, որ փեշմերգի 2 նոր գումարտակների համար, որոնք, ինչպես ենթադրվում է, կստեղծվեն հաջորդ տարվա սկզբին, ԱՄՆ-ը մտադիր է 110 մլն դոլարի զենք ու զինամթերք ուղարկել:

Նշվում էր, որ ԱՄՆ-ը նաև կստանձնի այդ գումարտակների ուսուցումը: Գումարը, որը կծախսվի գումարտակների վրա ուսուցման և այլ ծախսերի հետ, կկազմի 200 մլն դոլար:

Այս բոլոր դեպքերի ֆոնին բավական մեծ է հավանականությունը, որ իրաքցի և սիրիացի քրդերը, որոնց ԱՄՆ-ը և արևմտյան կոալիցիան ուսուցանում են, զինում և վերածում կանոնավոր բանակի, մի գեղեցիկ օր մի կողմ կդնեն իրենց շահերի բախումը, կմիավորվեն նորից արևմտյան պետությունների աջակցությամբ և կորոշեն պատերազմը տեղափոխել Թուրքիայի և Իրանի տարածք:

Տարածաշրջանի հողն աստիճանաբար տաքանում է
Այս պայմաններում Թուրքիայի և Իրանի՝ երկրների, որոնք 500-կիլոմետրանոց ընդհանուր սահման, պետականության և հարևանության բազմադարյա ավանդույթ, տարածաշրջաում երկու ուժեղագուն բանակներն ունեն, գլխավոր շտաբերի ղեկավարների հանդիպումը, պատմական նպատակ ունի, ասվում է հոդվածում:

Խորացող հակասություններն ատլանտյան և եվրասիական տերությունների միջև խոսում են այն մասին, որ հակամարտությունը կշարունակվի համենայն դեպս «ուրիշի ձեռքով պատերազմի» տեսքով, մինչև կոմերից մեկը վերջնական պարտությունը չընդունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում