Վանկուվերում մոտ 4000 մարդ դուրս է եկել հանրահավաքի՝ հաջակցություն ներգաղթյալների։ Այս մասին հայտնում է CTV News հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ քաղաքում անցկացվել է նաև հանրահավաք՝ ընդդեմ միգրացիայի և կանադական բազմամշակութայնության։
Հեռուստաալիքի տվյալներով՝ չնայած մտավախություններին, որ երկու ցույցերի մասնակիցները կարող են բախվել, միջոցառումը խաղաղ է ընթացել։
Վանկուվերի ոստիկանությունը հայտարարել է, որ հանրահավաքի ընթացքում հասարակական կարգի խախտման համար 5 մարդ է ձերբակալվել։
Եվս 2 ակտիվիստների հեռացրել են հավաքի տարածքից՝ անկարգությունների կանխման համար։