Բարսելոնայում հարձակումներ իրականացրած ահաբեկիչների նախնական ծրագրով նախատեսվում էր միաժամանակ 3 միկրոավտոբուս պայթեցնել քաղաքի 3 վայրերում, այդ թվում՝ Սուրբ ընտանիքի տաճարում (Սագրադա Ֆամիլիա): Այս մասին հայտնում է El Español պարբերականը:
Ահաբեկիչների թիրախներից է եղել 1882 թվականից հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով մասնավոր նվիրատվություններով կառուցվող և իր ճարտարապետությամբ հայտնի Սուրբ ընտանիքի տաճարը:
Պարբերականի տեղեկությամբ՝ ականպատ միկրոավտոբուսները պահվում էին Ալկանսար քաղաքի տարածքում: