Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

«Կնյազի տղա», «շեյխ» Ռաֆիկն ուզում էր ամուսնանալ ինձ հետ…». հայրը դանակով պաշտպանել է դստեր պատիվը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մարզպետունի Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:
Մարզպետունի Հ.-ին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

53-ամյա Մարզպետունին ՌԴ քաղաքացի է:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Մարզպետունի Հ.-ն Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց շենքի բակում, իր և իր ընտանիքի վերաբերյալ տեղեկություններ ունենալու հանգամանքը պարզելու ժամանակ վիճաբանության մեջ է մտել Ռաֆայել Ա.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել, այնուհետև չպարզված ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ռաֆայել Ա.-ի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ հաստ աղու վնասումով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքի օրը տուժող Ռաֆայելն ու նրա բարեկամ Մալխազը ալկոհոլ օգտագործած վիճակում տուն վերադառնալու ճանապարհին, շենքի բակում մոտեցել են Մարզպետունուն ու ծխախոտ են խնդրել նրանից: Ռաֆայելը հարցրել է՝ դու էն մարդը չե՞ս, որ վերջերս ա Ռուսաստանից էկել ու երեք աղջիկ ունի…

Մարզպետունին ցանկացել է պարզել, թե որտեղի՞ց են Ռաֆայելին հայտնի իր ընտանիքին վերաբերող տեղեկությունները: Նրա ու Ռաֆայելի միջև վեճ է սկսվել, որի ժամանակ Մարզպետունին Ռաֆայելի որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածք է հասցրել:
Տուժող Ռաֆայելը հայտնել է, թե դեպքի օրը քրոջ որդու՝ Մալխազի հետ գնացել են «Շողակաթ» հեռուստաընկերության մոտ գտնվող սրճարան: Օղի ու գարեջուր են խմել: Հետո քայելել են դեպի իրենց շենք: Հարևան շենքի բակում խոսակցության մեջ են մտել Մարզպետի հետ, վիճել են: Մարզպետը բռունցքով խփել է իր դեմքին: Ինքն էլ է փորձել հարվածել, բայց չի հասկացել՝ իր հարվածը դիպե՞լ է, թե՞ ոչ: Հետո Մազպետը կարծես փաթաթվել է իրեն, երկուսով ընկել են գետնին: Ինքը ցանկացել է Մարզպետին հեռացնել իր վրայից: Մարմնի ձախ մասում՝ սրտից քիչ ներքև, ցավ է զգացել: Մարզպետին ոտքով հրել ու փորձել է գետնից բարձրանալ: Այդ ժամանակ տեսել է, որ որովայնի ձախ մասից ինչ-որ սուր առարկա դուրս եկավ: Մարմնի այդ մասում խոնավություն ու տաքություն է զգացել, շոշափել ու տեսել է, որ արյուն է հոսում: Քրոջ որդուն է ձայն տվել, նրա օգնությամբ նստել է տաքսի ու գնացել է հիվանդանոց:

Դատարանում Ռաֆայելն ասել է, թե Մարզպետին մոտեցել էր ծխախոտ խնդրելու համար: Որպես նույն թաղամասի բնակիչ՝ հարցրել է՝ նա այդ թաղամասո՞ ւմ է ապրում, քանի որ ինքն այդ շենքից մի աղջկա էր ճանաչում: Մարզպետը միանգամից իրեն ագրեսիվ է պահել, ասել է՝ սպասեք, ես հիմա կմոտենամ: Մալխազը հայերենին ավելի լավ է տիրապետում, նա Մարզպետին ասել է՝ եթե ձեզ անհանգստացրինք, կներեք:

Մարզպետն իրեն ասել է՝ արա՛: Ինքն էլ պահանջել է՝ ինձ հետ «արայով» չխոսաս… Ինքը մեջքով էր կանգնած դեպի Մարզպետը, վերջինս հարվածել է իր քունքին, իրենք իրար փաթաթված ընկել են գետնին… Ընկած վիճակում զգացել է, որ կողքից ինչ-որ առարկա է դուրս գալիս: Ձեռքով շոշափել ու տեսել է, որ արյուն է գալիս: Մարզպետի ձեռքին դանակ չի տեսել, այդ տեղանքում ապակու կտորներ չկային, ինքը գետնին ընկել է մեջքի վրա… Երբ Մարզպետը ցանկացել է իրեն երկրորդ անգամ մոտենալ, Մալխազը կասեցրել է նրա մոտենալը, նրան հեռու է տարել: Ամբաստանյալը չի փորձել իրեն օգնել: Մալխազի օգնությամբ ինքը տաքսի է նստել, գնացել է հիվանդանոց, բժիշկներից է իմացել, որ իրեն վնասել են ծակող-կտրող գործիքով…

Մարզպետունու դուստր Լ.-ն գործով հանդես է եկել որպես վկա: Նա հայտնել է, որ ինքը ճանաչում է տուժող Ռաֆայելին: Նրա հետ ծանոթացել է դեպքից երկու ամիս առաջ, նա բնակվում է իրենց շենքից մի քանի շենք այն կողմ: Ռաֆիկն ասել է, թե ուզում է ամուսնանալ իր հետ: Ինքը նրա հետ պարբերաբար չի հանդիպել, որովհետև հայրը խստապահանջ մարդ է: Ռաֆիկն իրեն ասել է, թե Վրաստանի քաղաքացի է, շեյխ է, կնյազի տղա է…

Մարզպետունի Հ.-ն նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ընդունել է, որ դեպքի օրը իրենց բակում վիճել է Ռաֆայել Ա.-ի հետ՝ իր ընտանիքի վերաբերյալ տեղեկություններ ունենալու աղբյուրը ճշտելու հետ կապված: Ինքը բռունցքով խփել է Ռաֆայելի դեմքին, նա պատասխան հարված է հասցրել իրեն: Հետո իրար փաթաթված՝ ընկել են գետնին, ընկած վիճակում փոխադարձ հարվածներ են հասցրել: Ռաֆայելի հետ գտնվող տղան իրեն ոտքով խփել է: Ինքը լսել է մոր ձայնը, թողել է Ռաֆայելին, ձեռքերը դրել է գետնին, որ բարձրանա ու մորը հեռացնի այդտեղից: Նկատել է, որ իր աջ ձեռքն արյունոտ է : Վախենալով, որ մայրը կմիջամտի, նրան էլ կհարվածեն, մորը հեռացրել է այդտեղից: Հետ է նայել ու տեսել է, որ երկու երիտասարդները տաքսի նստեցին ու հեռացան: Մարզպետունին պնդել է, որ իր մոտ դանակ չի եղել, ինքը դանակով Ռաֆայելին չի հարվածել:

Դատարանում Մարզպետունի Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, ասել է, թե ափսոսում է տեղի ունեցածի համար: Դա չէր լինի, եթե չվիրավորեին իր աղջկա պատիվն ու արժանապատվությունը: Տուժողն ու նրա բարեկամը իր շենքի բակում, մոր ու հարևանների աչքի առաջ իր հետ հարցեր են պարզել: Իր մոտ դանակ չի եղել: Ինքն ընդամենը ցանկացել է պարզել՝ Ռաֆայելը որտեղի՞ց է տվյալներ ձեռք բերել իր ընտանիքի վերաբերյալ: Ռաֆայելին ասել է՝ արա, նա պատասխանել է՝ արան դու ես: Ինքը բարկացել ու հարվածել է Ռաֆայելի դեմքին, հետո իրենք ընկել են, թավալ են եկել, Ռաֆայելի քրոջ տղան իրեն ոտքով հարվածներ է հասցրել…
Մարզպետունին տուժողի ներկայացրած քաղհայցն ընդունել է մասնակիորեն՝ 450 հազար դրամի չափով, պարտավորվել է այդ չափով հատուցել վնասը:

Դատարանը հաշվի է առել, որ Մարզպետունի Հ.-ն վատառողջ է, սուր ինֆարկտ է տարել, ունի սրտային անբավարարություն, շաքարային դիաբետ, երրորդ խմբի հաշմանդամ է:

Դատարանը հաշվի է առել նաև տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագիծը՝ որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, արձանագրել է, որ տուժողի այդ վարքագիծն է առիթ հանդիսացել դեպքի կատարման համար:

Մարզպետունի Հ.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է կալանքի տակ նրա գտնված ժամանակը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 4 ամիս 4 օր ազատազրկումը: Մարզպետունի Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Տուժողի քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ տուժողին իրավունք է վերապահվել քաղհայցը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով Մարզպետունի Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը վերացնել, նրան դատապարտել իրական ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում