Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Հրդեհը չմարված նոր հրդեհ է բորբոքվում՝ քաղաքական

Խոսրովի անտառի հրդեհը, բարեբախտաբար, մարեց, սակայն այս աղետը հաստատապես կարևոր իրադարձություն է լինելու ոչ միայն ավարտվող շաբաթվա, այլ նույնիսկ` առաջիկա ամիսների համար: Բնապահպանական աղետն, որն իր ծավալով մեծ է Հայաստանի համար, խորհրդանշական կերպով համընկավ համակարգային տրանսֆորմացիայի բարդ փուլի հետ, որի ժամանակ իշխանության ներսում անորոշությունը բնականորեն ստեղծում է կառավարելիության ճգնաժամի, անգամ` քաոսի ու սաբոտաժի էլեմենտներ:

Հեռու ենք այն մտքից, որ Հայաստանի իշխանության ներսում ինչ-որ մեկի սիրտը ցավում է կատարվածի համար ու խնդիրն այս առումով հաստատ չի դառնա պատճառահետևանքային քննարկումների թեմա: Նման հետևության կարող են հանգել անգամ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության կամ վարչապետի ֆեյսբուքյան գրառման շեշտադրումներից: Սակայն նույն վստահությամբ կարող ենք պնդել, որ անտառային հրդեհը քաղաքական կամ ներհամակարգային հետևանքներ է ունենալու, դառնալու է առիթ իշխանության ներսում հարաբերություններ ճշտելու, հստակեցումներ ու ֆիլտրումներ անելու համար: Չեն բացառվում անգամ աղմկոտ, սկանդալային իրադարձություններ, որովհետև համակարգային աներևույթ կայունության խորքերում եռում է լարվածութան լավան, որը եթե չպարպվի կամ առնվազն կառավարելի չդառնա, կարող է վտանգել իշխանության կայունությունը` նույնիսկ այն պարագայում, որ այն, ըստ էության, չունի արտահամակարգային մրցակիցներ: Թերևս այդ հանգամանքն էլ թուլացնում է ներհամակարգային կոնսոլիդացիայի մոտիվը:

Ներիշխանական այսօրվա ստատուս-քվոն հարաբերականորեն է նպաստում կայունությանը կամ այն թվացյալ է, որովհետև նոր իշխանության ձևավորման երկու հիմնական հավակնորդների` Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի քաղաքական դիսկոմֆորտը նկատելի է անգամ նրանց վարքագծից, քաոտիկ, չմոտիվացված գործողություններից: Երկուսին էլ` ինչ-որ ճեղքում է պետք, որը` մի կողմից, մոտիվացնելու է նրանցից յուրաքանչյուրի իշխանական հայտը, մյուս կողմից` նրանց ազատելու է խանգարող, կաշկանդող պայմանավորվածություններից: Բնականաբար, իշխանության հավակնորդներից յուրաքանչյուրը փորձելու է անտառային հրդեհի կրակի վրա տաքացնել իր ձեռքերը, կրակի բաժին դարձնել այն, ինչն իրեն խանգարում է:

Կարեն Կարապետյանի պարագան անհամեմատ բարդ է, որովհետև այս պահին նրա իշխանության հայտը քաղաքական որևէ մոտիվացիա չունի: Տնտեսական կյանքում չի արձանագրվել որևէ առաջընթաց, երկրի և համաշխարհային համատեքստը բարենպաստ չեն ներդրումների համար, եթե նույնիսկ մեկի փոխարեն` մի քանի ներդրումային ակումբ ատեղծվի: Ամենակարևորը` Կարեն Կարապետյանը չունի քաղաքական այցեքարտ, տեքստ, ուղերձ, որոնք նրա իշխանության հեռանկարը հետաքրքիր կդարձնեն անգամ Մոսկվայում:

Չի երևում այն մեխանիզմը, թե ինչպես է Կարապետյանը Խոսրովի անտառի հետևանքն օգտագործելու իր համակարգային քաշը մեծացնելու նպատակով: Մեծ իմաստով` անտառային կառավարման, հրդեհի չեզոքացման հարցերով զբաղվող երկու նախարարները` Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Տոնոյանը, կառավարությունում հայտնվել են Սերժ Սարգսյանի քվոտայով կամ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, մյուս կողմից` հրդեհի օրերին ամենա ոչ ադեկվատը հենց վարչապետի վարքագիծն էր, ով առնվազն ցույց տվեց, որ ինքը ոչ միայն քաղաքական գործիչ չէ, այլ նաև` ճգնաժամային մենեջեր չէ, այսինքն` օժտված չէ հատկանիշներով, որոնք պահանջարկված են Հայաստանում:

Ի տարբերություն Կարեն Կարապետյանի` Սերժ Սարգսյանը իշխանությունը պահելու պրոբլեմ չունի: Դրա համար նա ընդամենը պետք է հայտնի 2018-ի ապրիլից հետո վարչապետ դառնալու ցանկություն: Սակայն Սարգսյանի մոտ նկատվում է քաղաքական սպառվածություն, բացակայում է նրա նոր իշխանության մոտիվը, իշխանությունը պահելու շարժառիթը: Մինչև հիմա նա արհեստական մոտիվներ է ստեղծել ներհամակարգային կառավարելի ճգնաժամեր ստեղծելով, ֆիլտրումներ անելով: Սակայն խորքային փոփոխությունների փուլում այդ ստանդարտ քայլերն ընդամենը որոշ ժամանակով հետաձգելու են համակարգի ճգնաժամը, բայց այն չեն կանխելու:

Սերժ Սարգսյանն իշխանությունը պահել ուզում է, բայց չի ցանկանում տարիներ անց մնալ դրա փլատակների տակ: Գործող նախագահը հասկանում է, որ իր նոր իշխանությունը լեգիտիմացվելու, մոտիվացվելու անհրաժեշտություն ունի: Պաշտոնանկությունները, «Տարոն ջան, սիրուն չի» հնարքներն այլևս ազդեցիկ չեն հասարակության համար:

Քրեաօլիգարխիան ինչ-որ բան պետք է զիջի, համակարգի մի քանի նշանային դեմքեր պետք է պատժվեն (զրկվեն արտոնություններից, մենաշնորհներից, հանցագործություն կատարածներն անգամ` ազատությունից)` Սարգսյանի նոր իշխանությանը լեգիտիմությամբ և մոտիվացիայով օժտելու համար: Հարմար ժամանակ ու առիթ է, որպեսզի Սերժ Սարգսյանը «հրդեհ» բորբոքի համակարգի ներսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում