Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը «Արմավիր» ՔԿՀ-ից

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը ուշացումով հանդես են եկել բաց նամակով՝ նվիրված Հաց Բերողի 49-րդ տարեդարձին։

«Սիրելի՛ Արթուր
 
Ամեն անգամ, երբ մեկը հացով կամ հանուն հացի գործած իր սխրանքով նորովի իմաստ է դրել հացի մեջ, մեր հացահավատ հայկազուն ժողովուրդը որպես նրա հերոսության գնահատական՝ համապատասխան խորհուրդ է ավելացրել հացին։
 
Հազարամյակների ընթացքում այդ խորհուրդները բազմացել ու բազմապատկվել են և, ամբողջանալով, դարձել են մեր ժողովրդի կենսագրության վկայագրերից ամենայուրօրինակն ու առեղծվածայինը։
 
Երբ դու քո խոյանքով ճեղքեցիր մահվան օղակը և հաց հասցրեցիր Սասնա Ծռերին, ժողովուրդն ի դեմս քեզ տեսավ հացի բոլոր խորհուրդների ամփոփ կրողին և քեզ կնքեց Հաց Բերող բազմախորհուրդ անունով։ Սակայն քո սխրանքն ավելին էր, քան Հաց Բերող վսեմ կոչումը։
 
Դու շարունակեցիր հին հերոսների գործը և, ի թիվս այլ խորհուրդների, հացո՛վ արտահայտեցիր առաջին ու ամենամեծ ապստամբ Հայկ Նահապետի ոգու պոռթկումը և մի նոր՝ ընդվզմա՛ն իմաստ դրեցիր հացի մեջ։
 
Համոզված ենք, որ քո հերոսական արարքն առաջիկայում ընդվզման խորհրդով կլրացնի մեր ժողովրդի կենսագրության հացաբույր վկայագիրը։
 
Տարեդարձդ շնորհավո՛ր, հավերժի ճամփորդ դարձած սիրելի ընկեր, հացով մեզ հույս, հավատ և ընդվզման պատգամ թողած մեր Սասնա Ծուռ Հաց Բերող։
 
Ժիրայր Սէֆիլյան 
«Արմավիր» ՔԿՀ
Վարուժան Ավետիսյան 
9-ը օգոստոսի 2017թ․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում