Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բաքուն ստիպված է բավարարվել պատերազմի իմիտացիայով և տեղեկատվական-քարոզչական կեղծ հոսքեր ստեղծելով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

– Պարոն Մելիք-Շահնազարյան, հրապարակել եք Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի իրական կորուստների մասին փաստաթուղթ, ըստ որի՝ հակառակորդն ունեցել է 558 զոհ և 1293 վիրավոր։ Փորձագիտական մակարդակում շատ են հնչում գնահատականներ, որ ցանկացած պահին կարող է կրկնվել ապրիլյան սցենարը, հրապարակված փաստերը հաշվի առնելով կարո՞ղ ենք ասել, որ ապրիլին ստացած վնասն է Ադրբեջանի համար զսպող գործիք։

– Ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմը պարտություն է կրել։ Անկախ իրենց զոհերի թվից՝ փաստն այն է, որ մեկ տարի առաջ պաշտոնական Բաքուն Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով հօգուտ իրեն լուծելու փորձ է ձեռնարկել, որը ձախողվել է։ Այդ արկածախնդրությունն իսկապես շատ ծանր է նստել Ադրբեջանի իշխանությունների վրա։ Եվ ոչ միայն ռազմական կորուստների առումով։ Պարտվելով այն պատերազմում՝ Ալիևի վարչակազմը նաև մի շարք քաղաքական գործոններ շահարկելու հնարավորությունից է զրկվել։ Դրա համար նրանք այսօր փորձում են ամեն ինչ անել, որպեսզի, քիչ թե շատ, չեզոքացնեն Ապրիլյան պատերազմի՝ Ադրբեջանի համար բացասական ազդեցությունը թե՛ զինված ուժերի բարոյահոգեբանական դրության վրա և թե՛ բանակցային գործընթացի վրա։ Ադրբեջանին այսօր նոր՝ հաղթական պատերազմ է պետք։ Սա ակնհայտ է։ Բայց ապրիլյան փորձը, ինչպես նաև նույն Ապրիլյան պատերազմի ընթացքում հատուկ նշանակության ջոկատների կորուստը, Ադրբեջանի իշխանություններին թույլ չեն տալիս նման նոր փորձ կատարել։ Այդ իսկ պատճառով նրանք ստիպված են բավարարվել պատերազմի իմիտացիայով և տեղեկատվական-քարոզչական կեղծ հոսքեր ստեղծելով։

– Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ ատելություն են սերմանել իրենց հասարակության շրջանում՝ Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ՝ այդ կերպ փորձելով քողարկել սեփական ձախողումները։ Կարծում եք՝ նման աղմկարահույց փաստերի ի հայտ գալը թույլ կտա՞ Ալիևի վարչակարգին շարունակել նույն քաղաքականությունը։

– Գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունները հենց այդպես էլ կվարվեն։ Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի պետական կառույցների արձագանքները նույնպես դրա մասին են վկայում։ Բայց դա իրենց խնդիրն է։ Ակնհայտ է, որ Ալիևի վարչակազմը չի գիտակցում այդ մոտեցումների անարդյունավետությունն ու անհեռանկար լինելը։ Ադրբեջանում վաղուց արդեն հոգնել են իրենց իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններից ու խոստումներից։ Սովորական ադրբեջանցու համար փաստն այն է, որ ինքը գտնվում է ծանր սոցիալական դրության մեջ, երկրում տնտեսական և ֆինանսական ճգնաժամ է, իսկ զինծառայողները մեծ քանակությամբ ու անիմաստ զոհվում են Արցախի սահմանում զուտ նրա համար, որպեսզի Ալիևը կարողանա ամրապնդել իր իշխանությունը

– Առաջիկայում Նյու Յորքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, չի բացառվում նաև ավելի բարձր մակարդակով հանդիպման մասին քննարկումը։ Կարծում եք՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարած երկրի հետ դեռ կա՞ դիվանագիտական ճանապարհով քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն։

– Կարծում եմ՝ բոլոր դեպքերում, դիվանագիտական ճանապարհով որևէ խնդիր լուծելու հնարավորությունից պետք չէ հրաժարվել։ Իհարկե, անցած տարիների փորձը ցույց է տվել, որ քաղաքական պայմանավորվածություն Ադրբեջանի հետ հնարավոր չէ ունենալ։ Այդ պետության ղեկավարների համար ոչինչ չարժե այսօր մեկ բան խոսել, վաղը մեկ այլ բան անել։ Պարզ է, որ Բաքուն խուսափում է դիվանագիտական լուծումներից և փորձում է հարցը պահել շանտաժի ու սպառնալիքների տիրույթում։ Բայց նման հանդիպումներում Ադրբեջանից բացի, ներկա են լինում նաև այլ երկրների ներկայացուցիչներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց հետ նույնպես պետք է աշխատել։ Գոնե՝ Ղարաբաղյան հակամարտության միջազգային ճիշտ ընկալում ձևավորելու նպատակով։ Բացի այդ, չի բացառվում, որ այդ գործընթացում հնարավոր կլինի կրկին վերագործարկել Ադրբեջանի ագրեսիան զսպելու միջազգային այն մեխանիզմները, որոնք գոյություն են ունեցել մինչ ուկրաինական ճգնաժամի սկիզբը։ Դրա համար դիվանագիտական աշխատանք, ամեն դեպքում, պետք է տանել։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ հայկական կողմը պետք է թուլացնի իր բանակցային դիրքորոշումը։ Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը բանակցությունները շարունակելու նախապայմաններ է առաջ քաշել։ Կարծում եմ՝ պետք է շատ հետևողական լինել, որպեսզի ադրբեջանական կողմը շարունակի մնալ այս մեկուսացման մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չի բավարարել մեր պահանջները և չի ապացուցել, որ բանակցություններն իրենց նույնպես պետք են խաղաղություն հաստատելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում