Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Ինչու չի ձևակերպվում Կարեն Կարապետյանի հրաժարականի պահանջ

Ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ բազմաթիվ բողոքի ալիքներից մեկը կապված էր գիտության ֆինանսավորման ավելացման պահանջի հետ: Կազմակերպվում էին բողոքի ակցիաներ, բանը հասել էր նրան, որ անգամ Տիգրան Սարգսյանի հրաժարական էին պահանջում այն բավականին հիմնավոր մոտիվով, որ կրթությունն ու գիտությունը ռազմավարական են Հայաստանի համար, որը չունի զարգացման հումքային ռեսուրսներ:

Ուշագրավն այն է, որ Սարգսյանի կառավարությունը բաց էր դիալոգի համար, և վարչապետը փորձում էր փորձագիտական տարբեր խմբերի հետ գոնե ձևակերպել այն օրակարգը, որ թույլ կտար իրական երկխոսություն ծավալել քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների հետ: Կարեն Կարապետյանի պարագայում տեսնում ենք միանգամայն այլ իրավիճակ:

Կրթությանը և գիտությանը հատկացված բյուջետային միջոցները ոչ միայն չեն ավելանում, այլ տարեցտարի նվազելու են: Եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունը զարգացում չէր ապահովում, գոնե հատկացումները թողնում էր նույն մակարդակի վրա և անհրաժեշտ էր համարում դիալոգի շարունակությունը` բարձրացված խնդրին լուծում տալու ակնկալիքով:

Կարեն Կարապետյանը քաղաքացիական հասարակությանն ու քաղաքական ուժերին առհասարակ անտեսում է, իսկ մարզային այցերի ժամանակ խրախուսում է տեղական այն չինովնիկներին, ովքեր զեկուցում են կրթության ոլորտում կատարված ֆինանսական խնայողությունների մասին:

Մասնագիտական հատուկ պատրաստվածություն պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ մարզում կրթությանը հատկացված գումարները կարող են կրճատվել աշակերտների թվի պակասի, դասարանների միացման, ուսուցիչների կրճատման հաշվին: Ինքնին հասկանալի է, որ նշված քայլերից որևէ մեկը չի նպաստում կրթության որակի բարձրացմանն, ընդամենն արտացոլում է արտագաղթի պատկերը կամ ավելացնում է գործազրկությունը մարզային բնակչության շրջանում, ինչը խթանում է արտագաղթի նոր ալիք: Այսինքն, գոնե արտաքին տպավորությամբ` գործող վարչապետի և կառավարության քաղաքականությունն ուղղված են կրթության և գիտության զարգացման դեմ կամ առնվազն` կրթության և գիտության զարգացումը կառավարության առաջնահերթությունը չեն, որովհետև, օրինակ, որևէ քայլ չի ձեռնարկվում նաև ԲՈւՀ-ական համակարգի առողջացման ուղղությամբ, որն արդեն մյուս տարի, նույնիսկ ըստ պաշտոնական ցուցանիշների, կանգնելու է լուրջ ճգնաժամի առաջ` ուսանողների թվի կտրուկ նվազման, ուսման վարձերի անխուսափելի բարձրացման և պրոֆեսորադասախոսական կազմի կրճատման հետևանքով:

Սակայն տարօրինակն այն է, որ ոչ ոք չի ընդվզում կրթության ոլորտի ֆինանսական հատկացումները կրճատելու Կարապետյանի նախաձեռնության դեմ: Այս թեմայով խորհրդարանում վարչապետին հարցախեղդ չեն անում, չկան այն քաղաքացիական խմբերը, որոնք տարիներ առաջ վարչապետի հրաժարական էին պահանջում` կրթության հատկացումները ոչ թե կրճատելու, այլ չվավերացնելու համար:

Ենթադրվում է, որ տարիներ առաջ ընդվզող խմբերին հուզել է ոչ թե կրթության և գիտության ճակատագիրը, այլ պետք է եղել հարմար առիթ, որը նրանց թույլ կտար` պահանջել Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Կամ մեր հասարակությունն այնքան պրիմիտիվ է, որ հավատացել է Կարապետյանի «առաջադեմ» գաղափարներին` առանց մտածելու, որ կրեատիվ ցանկացած գաղափարի հիմքում կրթությունն է, մտավոր պոտենցիալը, ռեսուրսը:

Մոդայիկ է այն կարծիքը, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից նախընտրելի է, որովհետև ավելի պրոգրեսիվ մտածողություն ունի: Սակայն իրականությունն այն է, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի երեք վարչապետերից միակն է, ում պաշտոնավարման տարիներին կրճատվում են կրթության ոլորտի հատկացումները: Միայն այս հանգամանքը պետք է բավարար լիներ` Կարեն Կարապետյանի հրաժարականը պահանջելու համար, հակառակ պարագայում` «պրոգրեսիվությունը» դառնում է հնարովի պատրվակ, որով քաղաքական ուժերն արդարացնում են իրենց անուղղակի չմոտիվացված աջակցությունը Կարեն Կարապետյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում