23-ամյա Սոֆիա Սոլարեսը Մեխիկոյից անսպասելիորեն հայտնի է դարձել, երբ համաշխարհային առաջատար ԶԼՄ-ները գրել են երգչուհի Սելենա Գոմեսին աղջկա անհավանական նմանության մասին: Աղջիկը դեմ չէ այդ համեմատությանը. նա վաղուց երգչուհու երկրպագուն է, գրում է ok-magazine.ru-ն:
«Ես սիրում եմ Սելենա Գոմեսին, կարող եմ ինձ նրա երկրպագուն անվանել: Եվ իհարկե, կախարդական կլիներ իմանալը, որ նա ծանոթացել է իմ էջին և մի քանի վայրկյան է ծախսել ինչ-որ բան գրելու համար: Ես երջանկությունից լաց կլինեի»,- ասել է Սոլարեսը լրագրողներին:
Սոֆիայի հետևորդները փորձում են աղջկան օգնել երազանքի իրականացման հարցում: Գոմեսին երկրպագուները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել իր նմանակին: Երգչուհին դեռ չի արձագանքել: