ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա համատեղ Ulchi – Freedom Guardian զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 21-31-ը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո ծառայությունը:
Ըստ այդմ, ԱՄՆ-ի կողմից զորավարժություններին կմասնակցեն 17,5 հազար զինծառայողներ: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում հարավկորեացի զինծառայողների թիվը:
Ինչպես հայտարարում է նախարարությունը, զորավարժություններին կներգրավվեն «խոշոր ստորաբաժանումներ» Հարավային Կորեայի Զինուժի բոլոր տեսակներից, ինչպես նաև իշխանությունների քաղաքացիական մարմինների ներկայացուցիչներ: