Իրավապահները պարզել են Սուրգուտում մարդկանց վրա դանակով հարձակված տղամարդու ինքնությունը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:
Նախնական տվյալներով՝ նա եղել է 1994 թվականին ծնված տեղի բնակիչ:
Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ պետք է ստուգվի նրա հոգեկան շեղումների մասին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան Սուրգուտում դանակով զինված դիմակավորված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Նրանցից երկուսի վիճակը ծանր է: Ոստիկանությունը չեզոքացրել է հարձակված անձին:
Ոստիկանությունը բացառում է ահաբեկչության տարբերակը: