Վենեսուելայի Հիմնադիր ժողովը հայտարարել է, որ ստանձնում է օրենսդրական լիազորություններ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հիմնադիր ժողովը, որը դարձել է երկրի նոր ղեկավար մարմինը, ուրբաթ օրը միաձայն քվեարկել է հօգուտ օրենքները ինքնուրույն ընդունելու իր իրավունքի, որ նախկինում գտնվում էր բացառապես խորհրդարանի տնօրինության ներքո:
Հուլիսի վերջին Վենեսուելայում անցկացվեցին Հիմնադիր ազգային ժողովի ընտրություններ, որը, ինչպես սպասվում էր, զբաղվելու էր երկրի սահմանադրական փոփոխությունների նախապատրաստմամբ: Ընդդիմությունը չճանաչեց ընտրությունները՝ նշելով, որ Հիմնադիր ժողովը պետք է գումարվի հանրաքվեի միջոցով: