Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանում գինեգործության և խաղողագործության ոլորտի վիճակը կատաստրոֆիկ է

«Առաջին լրատվական»-ի զրւցակիցն է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, կոնյակի արտադրության և արտահանման կիսամյակային ի՞նչ ցուցանիշներ ունենք:

-Պաշտոնական տվյալներով ունենք գինու արտադրության 30%, կոնյակի 61%-ոց աճ, իսկ օղին նվազել է 35%-ով: Կոնյակի պարագայում հաշվարկների միտումնավոր արված սխալ կա (դրսից ներկրված և որպես հայկական արտահանվածը ցույց է տրված որպես տեղական արտադրություն): Սրա դեպքում ավելի ռեալ է 15-20%-ոց աճը: 2013թ. նախաճգնաժամային իրավիճակի համեմատությամբ (կիսամյակային առումով) ունենք գինու 15%-ոց, կոնյակի 7%-ոց աճ և օղու 10%-ոց նվազում: Գումարային առումով՝ 2013թ. համեմատությամբ 50%-ոց ցուցանիշ ունենք: ՌԴ-ում մեր խմիչքների գների 50%-ոց բարձրացում պետք է լինի, որը դժվար է: Եթե պատժամիջոցները չշարունակվեն մեկ-երկու տարուց գուցե…

-Բայց պատժամիջոցների խորացման միտումները հստակ ուրվագծվում են:

-Անկախ դրանից, Ռուսաստանը 2025թ.-ին ամբողջապես անցնելու է ռուսական արտադրության կոնյակի, գինու և օղու սպառման: Կիրառվող սանկցիաները ստիպում են ՌԴ-ին արագացնելու այդ գործընթացը: Իսկ դա նշանակում է ռուսական շուկայում մրցակցության ուժեղացում և որակի վերահսկողության մեխանիզմների ներդրման ինտենսիվացում: Բացի այդ, պատժամիջոցների կիրառման պարագայում ընկնում է տվյալ շուկայի գնողունակությունը: Այնպես որ չի բացառվում, որ մենք ստիպված լինենք որոնել այլ շուկաներ: Այդ դեպքում կբարձրացնենք մեր արտադրանքի որակը և կնվազի խոցելիությունը:

-Այդ դեպքում հայկական կոնյակի ո՞ր մասը դուրս կմղվի ռուսական շուկայից:

-Էժան սեգմենտը, որ կազմում է ընդհանուրի 93%-ը:

-Այսինքն՝ ռուսական շուկա արտահանվող կոնյակի 80-90%-ը, այո՞:

-Այդպես է ստացվում: Ինչ վերաբերում է գինուն. մեր ընտիր գինու արտահանման պոտենցիալն իդեալական պարագայում կարող է կազմել ընդամենը 10 մլն շիշ, եթե, իհարկե, առաջիկա 5-10 տարիներին խաղող ունենանք: Սրանից ռուսական շուկային առավելագույնը կարող է բաժին հասնել այսօրվա կրկնակին՝ 4-5 մլն շիշ: Սա այդ շուկայում իրացվող 1-1.2 մլրդ շշի կամ ռուսական արտադրության 35-40 միլիոնի մեջ չնչին քանակ է:

-Բայց մեր հիմնական արտադրանքը կոնյակն է, որը որակի ու գնային առումով անկումից անկում է գնում:

– Հայկական կոնյակի դասական շուկաները ԱՊՀ երկրներն էին ու Արևելյան Եվրոպան: Ռուս-վրացական պատերազմից հետո Ուկրաինան, Արևելյան Եվրոպան ու գրեթե ամբողջ աշխարհը Հայաստանին ընդունելով որպես ռուսական երկիր, հայկական կոնյակը կապելով ՌԴ-ի հետ, որդեգրեցին պրովրացական կեցվածք: Դրանով իսկ այսօր հայկական կոնյակն անհավասար մրցակցության մեջ է վրացական կոնյակի հետ ոչ ռուսական ազդեցության տարածքներում: Ռուսական ազդեցության տարածքներում վերջին տարիներին նկատվում է վրացական կոնյակի իրացման ծավալների կտրուկ աճ:

-Սա կարելի՞ է համարել նաև ԵՏՄ-ին Հայաստանին անդամակցելուն պատասխան: Մի կողմից Եվրոպան, մյուս կողմից էլ Չինաստանը դրանից հետո հրաժարվեցին Հայաստանի հետ սպիրտային խմիչքների առումով բանակցություններից, մինչդեռ նույն ընթացքում վրացիները Չինաստանի հետ խիստ ձեռնտու պայմանագրեր կնքեցին:

-Այստեղ ուժեղ է քաղաքական գործոնը, որի շնորհիվ զրկվեցինք շատ արտոնություններից ու բարի համբավից, երբ մեր ամեն ինչը կապում են ԵՏՄ-ի հետ ու ասոցացվում որպես Ռուսաստան: Ինչ վերաբերում է չինացիներին. մինչև ԵՏՄ մտնելը մեր հարաբերություններում գերակշռող էր պետական մակարդակի շփումները: Մտնելուց հետո չինացիները հայտարարեցին, որ մեզ հետ խոսելիք չունեն, կխոսեն ուղիղ ԵՏՄ-ի հետ: Մինչդեռ պետական մակարդակը նշանակում է մաքսատուրքից ազատում, ավելի մեղմ ռեժիմ, ինչը հաջողվեց վրացիներին, իսկ մեզ՝ պայմանավորված ԵՏՄ-ով՝ ոչ: Բայց ընդհանուր առմամբ Չինաստանի վերաբերմունքը ԵՏՄ-ին բացասական չէ:

-Դրա արդյունքում ի՞նչ ստացանք մենք չինական շուկայից, ինչի՞ հասան վրացիները:

-Վրացիները ինտենսիվ, նպատակասլաց աշխատանքի շնորհիվ երկու տարվա ընթացքում հասան նրան (ազատ առևտուր, մաքսատուրքից ազատում, արտոնյալ ռեժիմ թունդ խմիչքների համար), ինչին հասնում են այլ երկրները տաս տարվա ընթացքում: Հայաստանը չկարողացավ հաջողությունների հասնել, որովհետև մերոնք հույսները դրել էին մասնավոր ընկերությունների վրա, կորցրեցին այն ժամանակը, երբ ԵՏՄ կազմում չէինք և հիմա մեր համար հարցերը լուծվում են ԵՏՄ կոնտեքստում՝ հասկանալի հետևանքներով:

-Ձեր խոսքից հետևում է, որ կոնկրետ չինացիների հետ հարաբերություններում Վրաստանից շուրջ 10 տարով հետ մնացինք:

-Դժբախտաբար, այդպես է:

15 տարի առաջ ռուսական շուկայում իրացվում էր մեր գինեգործական արտադրանքի 92%-ը, 2016թ.-ին՝ 81%-ը: Այսինքն՝ եթե առաջիկա 10 տարիներին ռուսների ծրագրերը կյանքի կոչվեն, մեր արտադրանքի ո՞ր մասը իրացման խնդիր չի ունենա:

-Մեր արտադրանքի 10-15%-ը խոցելի չի: Մնացածը խիստ խոցելի է և ամեն վայրկյան կարող է դուրս մղվել՝ կախված ռուսական քաղաքական խմորումներից և ՌԴ-Արևմուտք հարաբերություններից:

-Ձեր խոսքից հետևում է, որ մեր արտահանվող ապրանքի 80-85%-ը կեղծ է, և ռուսներն իրենց անհրաժեշտ պահին կարող են էմբարգո կիրառել դրա առաջ:

-Այդպես չէի ասի: Ռուսների կառավարության համար բոլորովին էլ կարևոր չէ, ապրանքը կեղծ է, թե ոչ: Անհրաժեշտ պահին նրանք կգտնեն այլ ուղի՝ ապացուցելու իրենց ուզածը:

Իսկ ներդրումներ արվո՞ւմ են ալկոհոլային խմիչքների արտադրությունում, որ հետո գոնե այլ շուկաներում կարողանանք իրացնել արտադրանքը:

-2016թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ ներդրումներն ալկոհոլի շուկայում 20 միլիարդից հասել է 10-ի:

Ինչո՞վ եք բացատրում նման կտրուկ անկումը:

-Վարվող տնտեսական քաղաքականությամբ:

Խաղողի ի՞նչ բերք է սպասվում այս տարի, Ձեր գնահատմամբ (ոչ պաշտոնական տվյալներով):

-Պաշտոնական տվյալներով միշտ եղել է 200.000 տոննայի շրջանակներում (2015թ-ին՝ 312․000 տոննա): Ես միշտ պնդել եմ, որ ՀՀ-ում արտադրվող խաղողի իրական քանակությունը 100.000 տոննայից չի անցնում: Իրական թիվը 80 հազարի սահմաններում է: Այս տարի խաղողի բերքը նախորդի համեմատությամբ 15-20%-ով պակաս է: Իմ գնահատականներով՝ կունենանք առավելագույնը 70-75 հազար տոննա խաղող: Սրա 10 հազար տոննան մթերման հետ կապված կլինի ռիսկային դաշտում: Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունն իրավունք չունի գին սահմանելու, հիմա խոսում են 140 դրամի մասին: Կոնյակի խաղողի մեկ կգ-ի ամենաբարձր ինքնարժեքը կազմում է 127 դրամ, ամենացածրը՝ 90 դրամ: Մեկ կգ-ի 110 դրամով վաճառքը բոլոր խաղողագործների համար զրոյական վիճակ է ապահովում: Այդ գնից պակաս մթերման դեպքում գյուղացին մինուսով է աշխատում: Մթերման նվազագույն գինը պետք է լինի 140 դրամ:

-Խոսում եք խաղողի 70 հազար տոննա մթերման բերքի մասին: Սրանից շուրջ 30 հազար տոննան գնում է ԵԿԳ-ն: Մնում է 40 հազար տոննա խաղող: Հանրապետությունում կա խաղող մթերող շուրջ 45-50 գործարան: Յուրաքանչյուրին մթերելու համար հասնում է մոտ 700-800 տոննա խաղող, այդ թվում և այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Ծառուկյանի գործարանը, Պռոշյանի գործարանը, ՄԱՊ-ը, որ տարեկան 20-30 հազար տոննայի մթերում են ցույց տալիս:

-Տա Աստված, որ յուրաքանչյուրը գոնե ձեր ասածի չափով մթերի: Մեկ-երկու շաբաթից կմեկնարկի խաղողի այգիների կադաստրի ծրագիրը, որի ավարտից հետո (երեք տարուց) նվազագույնի կհասնի կեղծ թվերի ներկայացումը:

Տևական ժամանակ խոսվում էր, որ իզոտոպային ստուգման լաբորատորիայի ներդրումից հետո կեղծ կոնյակի ծավալները շեշտակիորեն կնվազեն: Դրվեց, բայց ոչինչ չփոխվեց:

-Պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ մեթոդիկայի սխալներ կան:

Եթե համեմատենք Հայաստանի և Վրաստանի սպիրտային խմիչքների ոլորտները 2013թ.-ին և այսօր՝ ի՞նչ պատկեր կունենանք:

-Նշված ժամանակահատվածում Վրաստանը գինու 5 մլն շշից հասել է 35 մլն շշի արտահանման: Կոնյակի աճը եղել է կրկնակի: Այգիների տարածքները էապես աճել են: Հայաստանն ունի 26% աճ գինու արտահանման և 7% աճ կոնյակի ոլորտում: Այգետարածքները կայունորեն նվազում են:

-Ինչո՞վ եք բացատրում նման անհամաչափ զարգացումները:

-Վրաստանի կառավարության վարած քաղաքականությամբ: Իրենք խիստ են կեղծ արտադրանքի նկատմամբ, դավանում են արտադրության և մարդկային հարաբերությունների եվրոպական արժեքներ և սուբսիդավորում են գյուղատնտեսությունը: Ռուսական «Ռոսպատրեբնադզորը» սեպտեմբերին սկսելու է կոնյակի շուկայում տոտալ ստուգումներ իրականացնել: Որոշել են իզոտոպային անալիզի ենթարկել ամբողջ կոնյակի դաշտը: Չի բացառվում, որ տխուր պատկեր ունենանք:

Ինչքա՞ն է կազմում մեզանում արտադրվող մեկ լիտր կոնյակի ինքնարժեքը:

-Մոտավորապես 600 դրամ:

Շիշ, խցան, էտիկետ, փաթեթավորում, տեղափոխման ծախս: Թերևս ավելի մեծ գումար է կազմում, քան կոնյակի գինը: Ամենակոպիտ հաշվարկներով 1 շիշ երեք աստղանի կոնյակի ինքնարժեքը 2-2.5 հազարի է հասնում, մինչդեռ թե՛ ներքին շուկայում, թե՛ ՌԴ-ում այն վաճառվում է սկսած 600-700 դրամից:

-Պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ վնասով ենք աշխատում:

Մեկ ամիս առաջ կառավարության որոշում եղավ, որով Արարատյան հարթավայրը և նախալեռնային գոտին համարեցին ֆիլոքսերայով վարակված գոտի: Նախ՝ Ձեր գնահատմամբ, այս պահին Արարատյան դաշտում ֆիլոքսերայով վարակված ինչքա՞ն տարածք կա: Եվ՝ ի՞նչ է հետևում այդ որոշումից:

-Պաշտանական տվյալներով՝ ավելի քան 100 հա: Իրականում, անհամեմատ ավելի շատ: Որոշումից հետևում է, որ շուտով կսկսվի եվրոպական սորտերի այգիների մասսայական տնկումներ և այգիների մասսայական վարակ ու տեղական սորտերով այգիների քանդում:

-Բայց մինչև վերջերս ոլորտի պատասխանատուները շրջանառում էին այն միտքը, որ ցուրտ ձմռան պայմաններում ֆիլոքսերան չի զարգանում և Հայաստանում սրա տարածման վտանգը այնքան էլ մեծ չէ:

-Մինչ օրս տոտալ մոնիթորինգ չի իրականացվել, բայց սելեկտիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն շատ արագ տարածվում է: Եթե նախկինում վարակի օջախները միայն Արմավիրի մարզում էին, հիմա նաև Արարատի մարզում, ընդ որում՝ բազմաթիվ գյուղերում:

-Տեղական սորտերի խաղողի այգին հիմնելն արժենում է նվազագույնը 15-20 հազար դոլար: Ներկրված պատվաստակալներով այգի հիմնելը, բնականաբար, այն շատ ավելի թանկ կարժենա: Կհետևի, որ չի հիմնվելու և կարճ ժամանակից Հայաստանում խաղողը կվերանա, կընդունվի համապատասխան օրենք կոնյակի սպիրտը դրսից ներկրելու մասին, և հայկական կոնյակ ասվածն էլ պատմություն կդառնա:

-FAO-ը 400.000 եվրո արժողությամբ ծրագիր է իրականացնում, որպեսզի հնարավորություն ստեղծվի այստեղ արագորեն պատվաստի բազա կառուցելու:

-Եթե նույնիսկ այդ պատվաստակալները ձրի տան գյուղացուն, վերջինս ի վիճակի չէ 20000 դոլար ներդնելու և մեկ հա խաղողի այգի հիմնելու:

-Անկախ ամեն ինչից, այս վիճակը Հայաստանի համար կատաստրոֆիկ է:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում