Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կայսրության վախճանը, որին Հայաստանը 91-ին չհավատաց, իսկ այսօր տրվել է մինչև վերջ

Քսանվեց տարի առաջ այս օրը Մոսկվայում տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ, որոնք դարձան Խորհրդային կայսրության գերեզմանափորը:

1991թ.-ի օգոստոսի 19-ի վաղ առավոտյան հեռուստառադիոհաղորդումները սկսվեցին ԱԴՊԿ-ի՝ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) ուղերձի ընթերցումով: ՊԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովի գլխավորությամբ ԽՍՀՄ ուժային կառույցների և կուսակցական նոմենկլատուրայի առավել ագրեսիվ և կայսերամետ գործիչներն իրականացրին պետական հեղաշրջում կամ առնվազն դրա փորձ՝ երկրի առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին մեկուսացնելով Ղրիմի Ֆորոս ամառանոցում, որտեղ վերջինս մեկնել էր հանգստի:

ГКЧП-ի ծնունդը տեղի էր ունենում երկու խիստ նշանային գործընթացների ֆոնին: Գորբաչովը փորձում էր նովոօգարովյան գործընթացի միջոցով պահպանել ԽՍՀՄ-ը: Միութենական դաշնագիրը (Союзный договор) նախատեսված էր ստորագրել արդեն օգոստոսի 20-ին: ԽՍՀՄ 15 հանրապետություններից միութենական նոր պայմանագիրը մտադիր էին ստորագրել ինը, Հայաստանը այն վեց հանրապետությունների թվում էր, որոնք կա՛մ արդեն հռչակել էին իրենց անկախությունը, կա՛մ դրա ճանապարհին էին:

ГКЧП-ում կարծում էին, որ նորացված միությունը կայսրության թուլացման դրսևորում է, և պատահական չէ, որ իրենց օգոստոսի 19-ի գործողություններով կանխեցին նոր պայմանագրի ստորագրումը՝ իհարկե, ըստ էության, դնելով նաև խորհրդային կայսրության վերջակետը: Բայց ГКЧП-ի հիմնական թիրախը Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն էր, ով պաշտոնը ստանձնել էր 1991թ.-ի հունիսի 12-ին՝ ընտրություններում հաղթանակ տանելով դեմոկրատական ուժերի աջակցությամբ: Հենց Ելցինն էլ դարձավ տասնյակ հազարավոր ռուսաստանցիների, դեմոկրատական դիմադրության շարժման առաջնորդը:

Երկու օր Մոսկվայի կենտրոնում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հերոսաբար մարտնչեցին հոգեվարքի մեջ գտնվող կայսրության վերջին ագրեսիայի, սեփական ժողովրդի և դեմոկրատիայի դեմ ուղղված ոտնձգության դեմ: Ռուսական դեմոկրատիան հաստատվեց երեք մարդու կյանքի գնով: ГКЧП-ի պարտությունն ու ԽՄԿԿ-ի գործունեության դադարեցումը մի քանի ամսվա ընթացքում անխուսափելի դարձրին ԽՍՀՄ փլուզումը:

Պատահական չէ, որ Ղրիմից վերադառնալով Մոսկվա՝ Գորբաչովը շարադրել է իր հայտնի ու պատմական դարձած խոսքերը. «Ես վերադարձա այլ երկիր»: Գորբաչովը միանգամայն ճիշտ էր. նա Ղրիմ էր գնացել Խորհրդային կայսրության մայրաքաղաք Մոսկվայից, սակայն վերադարձավ դեմոկրատական Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, որտեղ այլևս տեղ չկար ԽՍՀՄ-ի և նրա նախագահի համար:

Մեկ նախադասությամբ նկատենք, որ 1991թ. օգոստոսի 19-21-ի դրամատիկ օրերին Հայաստանի իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի տարբերություն Ադրբեջանի կոմունիստական ղեկավարության, չընդունեցին ГКЧП-ի իշխանության լեգիտիմությունը՝ միաժամանակ դրսևորելով զուսպ և հավասարակշիռ կեցվածք: Դա էր պահանջում Հայաստանի և Արցախի շահը:

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ օգոստոսյան խռովության 26-րդ տարելիցի նախօրյակին երեկ Ղրիմ է մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղեկցությամբ: Փորձագետնեը նկատում են, որ սա խորհրդանշական համընկնում է կայսրության գաղափարին ու ГКЧП-ի գործին Պուտինի հավատարմության ցինիկ ցուցադրություն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում