Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԵՏՄ-ն դուրս բերել Հայաստանից

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Հայաստանի համար արհեստական օրակարգ է:

Որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀԿ խոսնակի այդ պահվածքն առավել տրամաբանական է և հասկանալի, քան ընդդիմության պահվածքը նույն հարցի մասին, երբ մի կողմից՝ հայտարարվում է, թե ԵՏՄ-ից դուրս գալն օրակարգի հարց է, որից «Ելք» դաշինքը չի հրաժարվի, մյուս կողմից՝ մեկ այլ ներկայացուցիչ հայտարարում է, որ ԵՏՄ-ն ոչ մի տեղ չի փախչի: Կարծես բոլշևիկյան անվանումներով փողոցներն ինչ-որ տեղ փախչելու էին:

ԵՏՄ-ից դուրս գալն իշխանության համար իսկապես արհեստական օրակարգ է, քանի որ հղի է Ռուսաստանի հետ խնդիրներով: Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ Հայաստանի համար էլ դա հղի է խնդիրներով, այսինքն՝ առաջանան տնտեսական բացասական հետևանքներ:

Ընդհանրապես, որպես գործողություն, ԵՏՄ-ից դուրս գալը գուցե իսկապես ժամանակավրեպ է: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանը նախ պետք է դուրս գա ԵՏՄ «անայլընտրանքության» հասարակական ծուղակից: Հետևաբար բուն իրողությունը կարիք ունի առավել խորքային ախտորոշման և հստակեցման, ինչի հետևանքով դժվար չի լինի գալ եզրահանգման, որ Հայաստանի բուն խնդիրը ոչ թե ԵՏՄ-ում լինել-չլինելն է, այլ Հայաստանում հակառակ բևեռի բացակայությունը:

Այդ իմաստով հարցի բարձրաձայնումը «Ելք» դաշինքի շրջանակում առանցքային նշանակություն ուներ և դեռևս ունի ոչ թե այն հեռանկարով, թե Հայաստանը ժամ առաջ պետք է լքի ԵՏՄ-ն, այլ նախևառաջ այն հեռանկարով, որ Հայաստանում ժամ առաջ պետք է ձևավորվի ԵՏՄ-ի քաղաքական, կոնցեպտուալ այլընտրանքը որպես ռազմավարություն, տեսլական, որը ոչ միայն մամուլում տարաբնույթ հարցազրույցների նյութ է, այլև հանրային կարծիքի որոշակի հենք:

Բոլոր խնդիրները գործնականում սկսվում են հենց այդտեղից, երբ Հայաստանը անդամակցության որոշումը կայացրեց ընդդիմության բացարձակ բացակայության պայմաններում: Ընդդիմության առկայությունը չէր նշանակելու այդպիսի որոշման բացառում: Պարզապես որոշման քաղաքական էֆեկտն ու դեֆեկտը կունենային բոլորովին այլ հարաբերակցություն, ի վերջո՝ ԵՏՄ-ում էլ բերելով Հայաստանի կշռի բոլորովին այլ մակարդակի:

Իսկ ընդդիմություն ամենևին չի նշանակում հայտարարություններ դուրս գալու անհրաժեշտության մասին: Դա միայն սկիզբն է, որը հետաքրքիր կարող է դառնալ միայն շարունակության դեպքում: Շարունակությունը ենթադրում է հետևողական աշխատանք հանրության շրջանում՝ փաստարկներով, կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների մատնանշմամբ և հանրության համար թե՛ տնտեսական, թե՛ ընդհանրապես համակարգային էֆեկտների փաստարկմամբ:

Դա երկարատև ու ծանր աշխատանք է, որը պահանջում է ռեսուրս, միտք, ժամանակ: Իսկ այն շատ չէ, որովհետև ներկայումս արդեն խաղադրույքը 2022 թվականի խորհրդարանի վրա է: Հայաստանում ներքաղաքական պայքարը, քաղաքական ձևից բացի, բնույթ և բովանդակություն կարող է ունենալ միայն այդ դեպքում: Այստեղ խնդիրը ԵՏՄ-ն չէ, այլ Հայաստանի քաղաքակրթական զարգացման հարցի քաղաքական ձևակերպումը: Եվ դա ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը չէ, այլ Հայաստանի 2022 թվականի խորհրդարան մտնելու խնդիրը: Բայց ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի մտնելը, այլ հասարակության:

Այսինքն՝ 2022 թվականին Հայաստանի խորհրդարանում հանրությունը կլինի՞ ներկայացված, թե՞ ոչ: Կամ, այլ կերպ ասած, խնդիրը Հայաստանի խորհրդարանից ԵՏՄ-ն դուրս հանելն է՝ մինչ ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելը: Քանի՞ տոկոսով է հաջողվելու հինգ տարի անց ԵՏՄ-ն դուրս բերել Հայաստանի խորհրդարանից, որտեղ արժանացել է գրեթե միանձնյա հավանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում