Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հուշում է, թե ամառը հատկապես որ հանցագործություններից է պետք զգուշանալ: Ոստիկանությունը նշում է, որ այդ հանցագործություններն են կողոպուտները, դռներն ու պատուհանները բաց թողնելու հետևանքով կատարված գողությունները, նաև գողություններն այն բնակարաններից, որոնց տերերը հանգստանալու են մեկնել:

Կողոպուտներն ամռանն ավելանում են, որովհետև տաք եղանակին խոշոր առևտրի կետերի, բանկերի ու բանկոմատների մոտ դարանակալելը հարմար է: Պատճառներից մեկն էլ այն է, որ կանանց և աղջիկների ոսկյա վզնոցներն ու թևնոցները տեսանելի են տաք ամիսներին: «Օրեր առաջ Աբովյանում հանցամիտը հենց այս հանգամանքը հաշվի առնելով էր գործել:  Կանանց պարանոցները զարդարված տեսնելով՝ հետապնդել էր, թիկունքից մոտեցել էր, պոկել ոսկյա շղթաներն ու փախել էր: Նման երկու դեպք նաև Արաբկիրի վարչական տարածքում էր գրանցվել: Թե մայրաքաղաքում, թե Աբովյանում տեսախցիկները ֆիքսել էին կասկածյալներին, արտաքին տվյալները համընկնում էին: Անհայտ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ ոստիկանության Կոտայքի բաժնում կողոպուտի նոր դեպք գրանցվեց: Նույն մարդը հետապնդել էր շուկայից տուն դարձող կնոջը, Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բակում, աստիճանների վրա պոկել էր նրա կախազարդով ոսկյա շղթան ու փախել: Ստացված տեղեկությունները իրացնելով՝ դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բռնել են կողոպտիչին, ում մոտ հայտնաբերվել է գողոնը »,- ասվում է ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Նշվում է, որ ամռան տոթին շատերն են տների դռներն ու պատուհանները բաց թողնում՝ մոռանալով, որ գողերը հենց նման առիթի են սպասում: Պատահել է, որ անհայտ անձինք, օգտվելով այն հանգամանքից, որ բնակարանի դուռը բաց է, անաղմուկ ներս են մտել, միջանցքից, հյուրասենյակից թռցրել են բջջային հեռախոսներ, նոթբուք կամ պայուսակ ու հեռացել:

Եղել են նաև դեպքեր, երբ գողերը նաև բաց պատուհաններով են ներս մտել: «Փորձը ցույց է տալիս, որ ամռանը բնակարաններն ավելի հաճախ են գողության թիրախ դառնում: Քաղաքացիները այս շրջանում փակում են տան դռներն ու մեկնում են հանգստանալու, ինչից էլ որոշ հանցամիտներ օգտվում են: Քաղաքացիներին կողոպուտներից, բնակարանային գողություններից զերծ պահելու գործում ոստիկանության կանխարգելիչ գործողությունները բազմազան են: Փողոցներում, բակային տարածքներում շրջում են պարեկային խմբեր, եթե կան օպերատիվ տվյալներ, դարանակալումներ են կատարվում: Համայնքային ոստիկանները բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են իրականացնում՝ ինչպես խուսափել բնակարանային գողություններից»,- ասված է տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում