2019 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրկան փուլի 6-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է։ Հանդիպումը տեղի կունենա այսօր ՝ 20։00-ին՝ «Միկա» մարզահամալիրում։
Ընտրական այս փուլում առաջին անգամ բուքմեյքերները հավատում են մեր հավաքականի հաղթանակին: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատված է 1.60, իսկ Բոսնիայի հաղթանակը՝ 2.30 գործակցով։