ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ի օգտահաշիվը միկրոբլոգների ցանցում 2 մլրդ դոլարով մեծացնում է իր շուկայական արժեքը: Այս մասին հայտնում է «Բլումբերգսո» գործակալությունը՝ հղում անելով Monness Crespi Hardt & Co. ընկերության վերլուծաբան Ջեմս Կակմակային:
Եթե Թրամփը որոշի դադարեցնել հայտարարությունների հրապարակումը իր էջում, ապա գումարի կորուստը կարող է կազմել կայքի ընդհանուր արժեքի 20%-ը: Փորձագետի կարծիքով՝ կորուստները կլինեն արժեթղթերի շուկայում այդ նորության բացասական հետևանքները, և ոչ թե կապված կլինեն սոցցանցից Թրամփի հիասթափված ընթերցողների դուրս գալու և վճարունակ օգտատերերից ստացվող՝ ընկերության շահույթի նվազման հետ:
«Աշխարհում չկա ավելի լավ անվճար գովազդ, քան Միացյալ Նահանգների նախագահն է»,- հավելել է Կամկակը:
ԱՄՆ նախագահի էջն ունի 36.2 միլիոն հետևորդ: