Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Նաիրիտցիների պայքարը հասել է եզրագծին. նրանք պատրաստվում են հացադուլ անել

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն  օրերս բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին՝ պահանջելով  վերջնական պատասխան տալ՝ կապված գործարանի վերագործարկման հնարավորության հետ, ինչպես նաև խնդրելով կառավարությանը թույլ տալ «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին աուդիտ իրականացնելու գործարանում:

Գործարանի նախկին աշխատակից, «Նաիրիտ»-ի ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերոնշյալ  հոլդինգն  ուզում է հուշագիր ստորագրել կառավարության հետ, որպեսզի կարողանան  գործարանում աուդիտ իրականացնել, ինչպես նաև հոլդինգի ներկայացուցիչները  պատրաստակամություն են  հայտնել  շուրջ 150 միլիոն եվրոյի չափով ներդրումներ անել գործարանը վերագործարկելու համար:

«Մենք գիտենք, որ գործարանի համար բազմիցս  եկել-գնացել են ներդրողներ, բայց ոչինչ  տեղի չի ունեցել, և, չգիտես ինչու, «Նաիրիտ»-ի հարցը օդից կախված է մնում, ու հիմա այնտեղ սնանկության կառավարիչն է արդեն տնօրինում:  Վերջինիս օրոք արդեն մի քանի ամիս է, ինչ գործարանի գույքը, սարքավորումներն օտարվում  են, և օտարվում են մետաղի ջարդոնի անվան տակ:

Մենք տեղեկություններ ունենք նաև, որ սնանկացման կառավարիչը  22 հազար տոննա մետաղի ջարդոնի պայմանագիր է կնքել, և արդեն մի քանի օր է՝ այդ աշխատանքներն են կատարվում: Մինչդեռ  այս պահին ներդրողներ կան, գոնե այս պահին  պետք է դադարեցնեն  օտարման այդ գործընթացը: Ներդրողներն իրենց հուշագրում ներկայացրել են, որ ուզում են գործարանում աուդիտ անել, և դրա համար վեց ամիս ժամկետ են խնդրել, ինչը կառավարությանը դուր չի եկել, բայց չէ՞  որ կառավարությունը կարող է  այլ ժամկետներ սահմանել, ներդրողներին ասել՝ չէ, վեց ամիսը երկար է, երեք, չորս կամ հինգ ամսում արեք ձեր այդ աուդիտը, կամ մյուս կետերն էլ, որն իրենց դուր չի գալիս, կարող են բանակցել, այլ առաջարկներ անել  և ընդհանուր հայտարարի գալ, բայց, չէ, ո՞նց կլինի՝ մեր կառավարությունը ոչ մի բան չի ուզում անել. ո՛չ հուշագիր են ստորագրում, ո՛չ  թույլ են տալիս աուդիտ անել, և ոչ էլ իրենք են սեփական նախաձեռնություն ցուցաբերում գործարանի վերագործարկման հետ կապված»,- նշեց Կարինե Շահվերդյանը:

Գործարանի  նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանն էլ  իր հերթին հավելեց. «Ցավն այն է, որ կառավարությունը փոխանակ ինքը շահագրգիռ լինի, որ օր առաջ ներդրողները մտնեն Հայաստան, օր առաջ  «Նաիրիտ»-ում սնանկացումը կասեցվի, մի բան էլ  չեն համաձայնում հուշագիրը ստորագրելուն  ու ոչ մի քայլ  չեն ձեռնարկում: Ավելին՝  դեռ մի բան էլ ներդրողներին ասում են, թե մեզ երաշխիք տվեք, որ  ձեզ թույլ տանք մտնեք գործարան աուդիտ անեք. սա ապշելու բան է ուղղակի:

Իմ կարծիքով՝ գործարանում  այնպիսի մեծ չարաշահումներ են եղել, որոնք այսօր թույլ  չեն տալիս, որ  ստորագրեն պայմանագիր «Նաիրիտ»-ը վերագործարկելու  կամ այնտեղ աուդիտ անելու համար: Գործարանը  նորից չաշխատեցնելու հիմնական պատճառը դա է, որ այնտեղ  հսկայական թալան է եղել»:

Նաիրիտցիների խոսքերով՝ եթե առաջիկա օրերին աուդիտ անելու վերաբերյալ դրական պատասխան չստանան կառավարությունից, ապա պատրաստ են դիմել նստացույցի, անգամ  հացադուլի և  փողոց փակելու:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում