Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամենավտանգավոր մոլորությունը՝ իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ուզում եմ մի քանի խոսք ասել՝ ի պաշտպանություն գիտելիքի և կրթության, ինչպես նաև աշխատասիրության և լավատեսության:

Եթե աշխարհում կա մի մահկանացու, որը կարող է այսինչ կամ այնինչ բանն անել, ապա, զուտ տեսականորեն, դա կարող է անել ցանկացած մարդ:

Իհարկե, կա բնական օժտվածության այս կամ այն աստիճան, բայց իրապես օժտված մարդիկ շեշտում են, որ առաջին տեղում սովորելու ցանկությունն ու ձգտումն է: Կան հազարավոր բաներ, որոնք ես այս տարիքում չեմ կարող սովորել, բայց կան միլիոնավոր ունակություններ, որոնք ես կարող եմ սովորել, և այդ ունակությունների մեսի մասին ես մոլորության մեջ եմ, թե դրանք սովորելն իմ ուժերից վեր է:

Բայց ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է և փողով: Այդ նախապաշարումը կար նաև խորհրդային շրջանում՝ «այ տես, դու գլուխդ ցավացրել ես, գիտաշխատող ես դարձել: Իսկ նայիր էս պահեստապետին, հազիվ տառերն է ճանաչում, բայց ըստ պահանջի ապրում է»: Հիմա նույն «օրինակելի պերսոնաժներն են» օլիգարխները: (Ի դեպ, ինձ թվում է, նրանք ավելի լավն են, քան պահեստապետերը, քանի որ վերջիններս պարզապես գողանում էին իրենց «վստահված» պահեստից, իսկ օլիգարխներն, այնուամենայնիվ, մի փոքր ուղեղները շարժում են՝ հարստանալու համար):

Բայց այդ խորհրդային և հետխորհրդային առասպելաբանության կողքին կա իրական կյանք, որտեղ դուք հանդիպում եք բազմաթիվ կրթված մարդկանց, որոնք հենց այսօրվա Հայաստանում հաջողության են հասել (ասենք՝ IT ոլորտում) և ապրում են միանգամայն բարեկեցիկ կյանքով: Մենք գիտենք Եվրոպայում բազմաթիվ կրթական հաստատություններ, որտեղ սովորում էին և սովորում են միանգամայն «սովորական» ընտանիքների զավակներ: Այնպես որ, սիրելի երիտասարդներ և ոչ այնքան երիտասարդներ, մի՛ հավատացեք հեքիաթներին, սովորեք ամեն օր և ցանկացած հնարավորության դեպքում: 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում