Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

«Ելք»-ի նախաձեռնությունն ուղղված է մեր երկիրը ոչնչացնելուն․ Աշոտ Մանուչարյան

«Երևանն այսօր ունի հազարավոր խնդիրներ, և «Ելք» դաշինքը որպես ընդդիմադիր կեցվածքով գործիչներ, պետք է փորձեր այդ հազարավոր պրոբլեմները վեր հանել․Երևանը խեղդվում է այդ պրոբլեմների մեջ և երևի այստեղ պետք է մտածենք այսպես, որ նրանք այդ պրոբլեմների արդյունավետ լուծման ձևը գտել են նրա մեջ, որ վերանվանում ենք այդ փողոցները և վիճակը նորմալանում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության այն նախաձեռնությանը, ըստ որի՝ Երևանի այն դպրոցները և փողոցները, որոնք անվանակոչված են հայ բոլշևիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով, պետք է վերանվանվեն։

«Ելք»-ը, օրինակ, առաջարկում է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով և այլն։

Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ սա օրակարգ բերված արհեստական հարցադրում է, և «Ելք»-ի անդամների կողմից փորձ է կատարվում մարդկանց ուշադրությունը շեղել քաղաքի իրական խնդիրներից։

«Ես կգերադասեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրա ընկերներն ուշադիր լսեին Տարոն Մարգարյանին ուղղված Սերժ Սարգսյանի այն հանձնարարականը, որ Երևանը պետք է դարձնել հայության մայրաքաղաք․ես պարզապես երջանիկ եմ, որ Սերժ Սարգսյանը ի վերջո լսեց մտավորականների ձայնը, նրանց կոչը և այսպիսի խնդիր առաջ քաշեց, բայց այսպիսի հարց լուծելը պահանջում է հեղափոխական մոտեցում հարցերին, և որպեսզի մարդիկ գիտակցեն, թե ինչ պետք է անեն դրան հասնելու համար։

Պատմական հիշողության մեջ պետք է լինի հետևյալը, որ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պատերազմի ժամանակ հսկայական ավանդ է ունեցել և Լենինգրադ քաղաքն էլ Խորհրդային երկրի, որի մասն էինք մենք այդ ժամանակ, այդ քաղաքն այդ դիմադրության ամենաբարձր կետերից մեկն էր, և Լեոնիդ Ազգալդյանը, որը բարձր մտքերի և հոգևոր արժանիքների տեր անձնավորություն էր, հավաստիացնում եմ ձեզ, որ,միանշանակ, գրողի ծոցը կուղարկեր այդ բոլոր նախաձեռնողներին այդպիսի նախաձեռնության հետ միասին, որովհետև չի կարելի հոգևոր ժառանգությունը ոչնչացնել»,-նշեց բանախոսն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Ես կխնդրեի «Ելք»-ի մեր բարեկամներին, որպեսզի նրանք մի հատ փնտրեին իրենց մեջ, թե այդ ո՞նց եղավ, որ այդ միտքը եկավ ու մտավ իրենց գլուխը, որտեղի՞ց նրանք մտածեցին, որ քաղաքը հիմա ուրիշ պրոբլեմ չունի, քան փողոցների վերանվանման պրոցեսը, որը նաև բզկտում է մարդկանց, չէ՞ որ կոմունիստներ կան Հայաստանում, կան ավագ սերնդի մարդիկ, որոնք առարկում են դրան և սա մարդկանց մեջ պառակտում է մտցնում։ Այդ նախաձեռնությունն ուղղված է մեր երկիրը ոչնչացնելուն և ուղղակի նախաձեռնողները չեն հասկանում հիմա, որ իրենք մասնակցում են ավանդույթը ոչնչացնելու, երկրում պառակտում մտցնելու գործընթացներին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում