Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը շարունակում է «հրաշքներ» գործել: Այս անգամ նրա հերթական «շեդևրը» 3 միավորից զրկեց «Ալաշկերտին»:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում նրա կոպտագույն սխալի շնորհիվ «Բանանցը» հաշիվը դարձրեց 2:2:
Հանդիպումն այդպես էլ ավարտվել է:
Հիշեցնենք, որ այս խաղում հանդիպման հաշվիվը բացել էր «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը դարպասապահ Ստեփան Ղազարյանի կոպտագույն սխալի հետևանքով: