Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Սա թալան է օրը ցերեկով. Վանաձորի փոխքաղաքապետը քանդում է ճոպանուղու շենքը

Այսօր ինչ որ անձիք սկսել են քանդել Վանաձոր քաղաքի ճոպանուղու շենքը, որը, տարիներ շարունակ պատկան մարմինների հավաստիացումների, պետք է վերականգնվեր և վերավորոգվեր: Մինչդեռ այսօր տարածքում ծանր տեխնիկա էր աշխատում, տարաքում կանգնած մեքենաները բարձված էին քանդված շինտեխնիկայով: Ճոպանուղու շենքի ամբողջական ապամոնտաժմանը խոչընդոտել է  «Լոռի թիվի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ներկայացնելով գործողությոնը, որից հետո տարածք ժամանեցին ոստիկանության աշխատակիցներ, Իրավապաշտպան կազմակերպությունների ներայացուցիչներ և լրատվամիջոցներ:

Տեղում զրույցներից պարզվեց, որ շոպանուղու շենքն ապամոնտաժում է «Տրիոշին» ՍՊԸ-ը, որը պատանումէ  Վանաձորի փոխքաղաքապետ ՀՀԿ-ական Արտյոմ Գրիգորյանին:

Նշենք, որ Վանաձոի ճոպանուղու շենքը հանձնվել է Վանաձորի քաղքապետարանի բալանսին երկար տարիներ առաջ և պարբերաբար ահազանգեր կային, որ շենքն աստիճանաբար թալանվում է:

Դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնավաման ժամանակ երկու անգամ այցելել է ճոպանուղու շենքի տարաքծ, քննարկվել են բիզնես ծրագիր, ըստ որի 2.5 միլիոն եվրո գումար ներդնելու պարագայում հնարավոր կլիներ այդ տարածքում ճոպանուղի ու հանգստի գոտի կառուցել: Հետո հանգստի գոտի կառուցելու մաիսն խոսեց նաև նոր վարչապետ Կարեն կարապետյանը, սակայն, այդ ամենը մնաց խոսակցութոյւնների մակարդակում: Ըստ ամենայննի ներդրող այդպես էլ չգտնվեց և ՀՀԿ-ական փոխքաղաքապետը որոշել է բոլորց առաջ անցնել և քանդել ծենքը:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, վանաձորցի Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույւցոմ Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալի այս գործողությունները գնահատում է որպես թալան օրը ցերեկով: «Դուրս է գալիս, որ Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալը քանդում է Վանաձորի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի կառույց, որի համար իր կուսակցության անդամները վարչապետներից ներդրողներ էին խնդրում: Սա ես գնահատում եմ որպես թալան օրը ցերեկով և մանդատագողությամբ ընտրված քաղաքապետից, սըտ էության, այլ բան ակնկալել հնարավոր չէր: Այդ մարդկանց բնույթն է այդպիսին: Այդ արարքը մանր-մունր թալանչիների բան է»,-նկատեց Մարուքյանը՝ հավելելով, որ այս հացում բավականին անելիք ունեն իրավապահ մարմինները: «Պետք է քրեական գործ հարուցվի ևնո միայն պարզ կդառնա, թե ով է թույլ տվել քանդել շենքը, ինչպես է թույլ տվել, ինչպես է քաղաքապետի առաջին տեղակալը որոշել, որ քաղաքում ինչ որ բան կառուցելու, ինչ որ արժեք ստեղծելու փոխարեն կարող է քանդել արդեն եղածը»,-ասաց Մարուքյանը:

Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ է լինելու շենքի քանդվելուց հետո: Շենքի տարածքում աշխատող մադիկ թույլտվություն ունեին միայն շենքը քանդելու, իսկ կառուցելու մասով ոչ մի ծրագիր, փաստաթուղթ առկա չէր:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով դեպքի վայրում էր եղել մեզ հետ զրույցում ասաց, որ միանշանակ գործը իրավապաներինն է և նրանք պետք է պարզեն որնքանով է իրավաչափ այդ ընկերության գործողությունները և ով է տվել քանդման իրավունքը: Սաքունցի համար, սակայն, տարօրինակ է, որ Վանաձորի քաղաքապետը իր ընտրվելուց մեկ ու կես ամիս անց հարցազրույց է տալիս և որպես կատարված աշխատանք և առաջնահերթություն նշում է Վանաձորի ճոպանուղու վերագործարկման նպատակով սկսված աշխատանքները և հայտարարում է, որ ճոպանուղու ինժեներական աշխատանքները սկսվել են, սակայն, մի քանի ամսի անց նրա տեղակալը սկսում է ճոպանուղու շենքի քանդման աշխատանքները: «Միանշանակ պետք է այս իրավիճակը պարզաբանվի»,-ընդգծեց Սաքունցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում