Porsche 911 Turbo ավտոմեքենայի սեփականատերը ներկել է իր մեքենան ոչ ստանդարտ գույնի, ինչի համար ստիպված է եղել վճարել մոտ 100 հազար դոլար՝ արժեք, որը համեմատելի է նման երկրորդ մեքենայի արժեքի հետ։ Այս մասին հայտնում է B92 պորտալը։
Պարբերականը հայտնում է, որ արտասովոր գույնը, որն ընտրել է լյուքս մեքենայի սեփականատերը, կրում է Python Green Chromaflair անվանումը։ Այն իրենից ներկայացնում է կանաչ գույն՝ տեղ-տեղ դեղին գուներանգներով։