Tuesday, 23 04 2024
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում

Ապօրինի խուզարկությունները պետք է դադարեցվեն․ 50-ից ավելի փաստաբաններ գործադուլ են հայտարարել

50-ից ավելի փաստաբան պատրաստվում է գործադուլ հայտարարել դատարանի շենքում՝ փաստաբաններին ապօրինի խուզարկելու հետ կապված:

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտը այս «պրակտիկան» ներդրեց «Սասնա ծռեր»-ի գործերով նիստերից առաջ: Փաստաբաններին դատարանի շենք մուտք գործելիս կարգադրիչները զննության ենթարկելու փոխարեն փորձում են խուզարկել, տեսնել պայուսակի պարունակությունը: Աղմուկից հետո Փաստաբանների պալատի նախագահն ու Դատական դեպարտամենտի ղեկավարն իբր համաձայնության եկան և իրավական ուժ չունեցող մի փաստաթուղթ հրապարակեցին, որտեղ սահմանված էր, թե ինչպես պետք է զննել փաստաբանին: Բնականբար, դա ևս չէր կարող գոհացնել փաստաբաններին, քանի որ Փաստաբանության մասին օրենքը հստակ սահմանում է, որ փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել: Մինչդեռ, ՓՊ-ի ու ԴԴ-ի ստորագրած հայտարարության մեջ անգամ փաստաբանին առանձնասենյակ հրավիրել և այդ սենյակում զննելու մասին կետ կար:

«Ապօրինի խուզարկությունները պետք է դադարեցվեն։ Արդեն 50-ից ավելի փաստաբաններ իրենց համաձայնությունն են տվել գործադուլին, կարծում եմ՝ արդեն հարկ է գործուն միջոցների անցնել այդ ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Գործադուլի մասնակից մեկ այլ փաստաբան Լուսինե Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա այն դեպքն է, երբ կոպտորեն սկսել են խախտել արդեն փաստաբանների իրավունքները: Խուզարկում են, սանկցիաներ են կիրառում, չեն թողնում դատական նիստին արտահայտվել: «Եվ եթե այս իրավիճակում Փաստաբանների պալատը պետք է չմիանա գործադուլին, արդեն պարզ է, Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պաշտպանո՞ւմ է իր փաստաբաններին, թե՞ ոչ»,- նշեց տիկին Սահակյանը:

Փաստաբան Միհրան Պողոսյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում նշեց, որ միանալու է գործադուլին, քանի որ այս վիճակը հանդուրժել այլևս հնարավոր չէ: «Հասկանում ենք, որ ինչ-որ տեղ գուցե ի վնաս մեր պաշտպանյալների որոշումներ կայացվեն, բայց մենք դիմելով այդ ռիսկին, գնում ենք այդ քայլին, քանի որ վիճակն այնպիսին է, որ այլևս հանդուրժել չի կարելի: Հասկանում ենք նաև, որ դատարկ հայտարարություններով խնդիրը լուծում չի ստանալու: Բոլոր դեպքերում, ես ողջունում եմ փաստաբանների այս որոշումը»,- նշեց Պողոսյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ գործադուլի օրը դեռ որոշված չէ: Առաջիկայում կորոշեն և հայտարարությամբ տեղյակ կպահեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում