Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Կարեն Կարապետյանի անզուսպ «արցախյան» PR-ը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր ընտանիքը խոստացել են Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել. այս մասին իր անձնական կայքում տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: «Երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ այդ հատվածում հիմնել շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով»,- գրել է նա:

Արցախի վարչապետի խոսնակը տեղեկացնում է, որ Կարեն Կարապետյանն իր արձակուրդն անցկացնում է իր պապական տանը: Բեգլարյանը թերևս ուզում է ակնարկել, որ «իրական հայրենասիրության» դրսևորում է նաև հայրական տանն արձակուրդ անցկացնելը: Ինչ մնում է ճառելուն, ապա հենց Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառման հետևանքով ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում տեղեկացան Արցախում Կարապետյանի կատարելիք «ծառային» ներդրման մասին:

Կարապետյանի «ծառային» PR-ը մատուցվում է այնպիսի պաթոսով, կարծես նա խոշորածավալ ներդրում է կատարել Արցախում, ստեղծել է տնտեսական հզորություն կամ հասել է ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Այնպիսի տպավորություն է, որ Կարապետյանը միտումնավոր էր արձակուրդ մեկնել, որպեսզի մի կողմից՝ կերտեր «Մոսկվայի մարդու» կերպարը, մյուս կողմից՝ բոլորին ցույց տար, թե ինչքան է նվիրված Արցախին:

Ռուսական «դաբրոն» և արցախյան սելֆին, ամենայն հավանականությամբ, դառնալու են Կարապետյանի իշխանության հայտի հիմնական հաղթաթղթերը: Սա այնքան պարզունակ է, որ նույնիսկ վերլուծության թեմա չէ, սակայն խոսքը վերաբերում է երկրի վարչապետին, ով մեկամյա պաշտոնավարման ընթացքում կատարելապես ձախողել է տնտեսական քաղաքականությունը, որևէ առարկայական քայլ չի արել Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացման համար:

Հետաքրքիր է՝ երբ Կարապետյանը «Գազպրոմում» խիստ եկամտաբեր գործի էր, քանի՞ անգամ է հիշել Արցախի, պապական տան մասին, արդյո՞ք որևէ լումա ներդրել է Արցախի տնտեսության մեջ:

https://www.youtube.com/watch?v=tpKtK49omns

Կարեն Կարապետյանի վերջին մի քանի օրերի վարքագիծն անուղղակի արձագանք է լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներին, որոնք արձանագրում էին, թե Կարապետյանն ապաքաղաքական կերպար է և «բոբիկ» է արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության հարցերում: Կարապետյանը որոշեց «քաղաքականացվել»՝ երեք օրվա ընթացքում երկու անգամ խոնարհվելով Մեդվեդևի առաջ և Արցախում այնպիսի սելֆի կազմակերպելով, որն իր ռաբիսության մակարդակով կարող է համեմատվել միայն ինքնադրսևորման անհրաժեշտություն ունեցող Հանրապետականի ջահելների PR-ի հետ:

Ուզենք, թե ոչ՝ սա է Կարապետյանի քաղաքական պոտենցիալը, հայրենիքի և պատասխանատվության նրա ընկալումը: Կարապետյանի արձակուրդային «ակտիվությունը»՝ իր քաղաքական դրսևորումներով, ավելի լավ բացահայտեց նրա քաղաքական սնանկությունը, քան մեկ տարվա վարչապետական գործունեությունը, որն, ամեն դեպքում, մատուցվում էր պաշտոնական «խմբագրմամբ»:

Գործող վարչապետն աշխատանքի մեջ, մեղմ ասած, անտաղանդ է, սակայն որ այսքան անզուսպ կլիներ նրա արձակուրդային PR-ը՝ դժվար էր անգամ պատկերացնել: Երկրի ղեկավարումը նման մարդու վստահելը կլինի ոչ թե Կարապետյանի շնորհը, այլ մեր հասարակության և քաղաքական դասի պետական մտածողության բացակայության հետևանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում