Վաղը Սուոնսի քաղաքի «Լիբերթի» մարզադաշտում, կկայանա Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» -«Սուոնսի Սիթի» հանդիպումը։
Ըստ բրիտանական Dailystar պարբերականի Ժոզե Մոուրինյոն այս անգամ ևս հանդիպումը կսկսի 4-2-3-1 խաղային սխեմայով: Դարպասում կլինի Դավիդ Դե Խեան, իսկ պաշտպանությունում հանդես կգան Անտոնիո Վալենսիան, Դեյլի Բլինդը, Էրիկ Բային և Ֆիլ Ջոնսը։
Կիսապաշտպանության խորքում կգործեն Մատիչը և Պոգբան։ Ենթահարձակվողի դերում Մոուրինյոն կրկին անգամ կօգտագործի Հենրիխ Մխիթարյանին: Եզրերում էլ կլինեն Ջեսի Լինգարդը և Մարկուս Ռաշֆորդը։ Միակ նոմինալ հարձակվող կլինի Ռոմելու Լուկակուն։