Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իշխանությունը ճանապարհ է բացում նոր «ծռության» համար

Զավեշտալի է տեսնել, թե ինչպես է դատարանը Ժիրայր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավում նրա կամքին հակառակ: Եթե նույնիսկ մեղադրող կողմի ապացուցները լրիվ հիմնավոր են, այս մի փաստը բավարար է, որ Սեֆիլյանը պնդի, թե խախտվել է իր դատավարական իրավունքը, և գործը հասցնի մինչև Եվրոպական դատարան:

Արդեն իսկ իր իրավունքների խախտման հարցով մեկ այլ աղմկոտ՝ «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով անցնող Վահան Շիրխանյանը դիմել է Ստրասբուրգ: Այսօր այս երկու գործերով նշանակված էին դատական նիստեր: «Նորք-Մարաշի» խմբի գործով դատական նիստը նույնիսկ տեղի չունեցավ՝ վկաների բացակայության պատճառով, իսկ Սեֆիլյանի գործով դատական նիստն այդպիսին կարելի է համարել պայմանականորեն, որովհետև այսօր նույնպես գրեթե բոլոր ամբաստանյալները հեռացված են նիստերի դահլիճից, և ականատեսն ենք մի բեմականության, որի ամբողջ իմաստը ժամանակ ձգելն է:

«Սասնա ծռերի» երկու, ինչպես նաև Անդրիաս Ղուկասյանի գործերով դատավարությունները հետաձգված են ամառային արձակուրդների պատճառով, սակայն դրանք ընթանում են նույն ձեռագրով ու սցենարով:

Նշված բոլոր գործերում անիմաստ է խոսել իրավական բաղադրիչի մասին. դատավարությունները ծառայեցված են քաղաքական գործընթացներին և կրում են այն անորոշությունը, սպասումը, որոնք այս օրերին բնորոշ են հայաստանյան քաղաքականությանը: Սակայն «ծռերի» հետ կապված դատավարությունների նման ընթացքը հղի է ոչ միայն արդարադատության ինստիտուտի վարկաբեկման, այլ նաև քաղաքական անդառնալի հետևանքներով:

Քաղաքական արմատականությունն ու ծայրահեղականությունը հնարավոր է արմատախիլ անել միայն այնպիսի քաղաքական և իրավական համակարգերի ստեղծմամբ, որոնք նվազագույնի կհասցնեն հասարակական տրամադրությունների մարգինալացումը:

 

 

Նույնիսկ ավելորդ է ասել, որ Հայաստանի քաղաքական համակարգը հենց ինքն է ծնում արմատականություն, որովհետև մի կողմից՝ գործ ունենք ավտորիտար իշխանության, մյուս կողմից՝ անտաղանդ ընդդիմության հետ: Նման իրավիճակում գոնե հույս կար, որ իշխանությունները կանցկացնեին բնականոն դատավարություն, որովհետև, կարծես թե, ունեն «ծռերի» մեղավորությունը հաստատող անհերքելի փաստեր, սակայն նույնիսկ այս պարագայում իշխանությունները կաշկանդված են:

Ըստ երևույթին, «ծռերի» անգամ բռնության կոչերից իշխանություններն անհանգստացած են, որովհետև դրանք կարող են ազդել համակարգային փխրուն հավասարակշռության և հասարակական տրամադրությունների վրա: Ըստ այդմ, իշխանություններն իրենց բնորոշ անտաղանդությամբ ձգձգում են դատավարությունները՝ մինչև հանգուցալուծվի 2018-ի խնդիրը:

Ամբողջ խնդիրն այն է, որ նման որակի դատավարություններով հանցագործությունը լիարժեքորեն չի բացահայտվելու, փոխարենը հերոսացվելու են «ծռերը», և երկիրն առաջիկայում կանգնելու է «ծռության» նոր մարտահրավերի առաջ:

Լուսանկարները՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում