Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

ԵՏՄ-ն կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիր է պատրաստում․ ինչ կանի Հայաստանը

2018թ. ԵՏՄ անդամ երկրները ստորագրելու են աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիր: Այդ մասին Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր Ղրղըզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը: Իսկ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը հակադարձել էր, թե պայմանագրի վրա աշխատանքն ընթանում է ոչ այնքան արագ, որքան ցանկալի է, մինչդեռ փաստաթղթին սպասում են միլիոնավոր մարդիկ, որոնց աշխատանքային գործունեությունը կապված է միության մի շարք երկրների հետ:

Նշենք, որ աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին այդ պայմանագիրը ենթադրում է կենսաթոշակային ոլորտում հավասար պայմանների ապահովում: Այն բանից հետո, երբ պայմանագիրն ուժի մեջ կմտնի, ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են աշխատել միության ցանկացած երկրում՝ առանց աշխատանքային ստաժը կամ կենսաթոշակն այդ ժամանակահատվածում կորցնելու: Առաջին հայացքից սա դրական որոշում է թվում: Չէ որ, եթե ՀՀ քաղաքացին իր երկրում ընդհատի աշխատանքը և մեկնի Բելառուս կամ Ռուսաստան աշխատելու, այնտեղ կատարած աշխատանքը նույնպես կգումարվի իր հիմնական աշխատանքային ստաժին: Բայց կոնկրետ Հայաստանի պարագայում, այդ միասնական համակարգը կարող է խնդիրներ հարուցել: Չէ որ մեր երկիրն արդեն երկու տարի է, ինչ ներդրել է կուտակային կենսաթոշակային համակարգը, մինչդեռ ԵՏՄ մյուս չորս երկրներում այդ համակարգը չկա: ՌԴ-ն տարիներ առաջ փորձում էր ներդնել այդ համակարգը, բայց հետո հետաձգեց: Ինչպես է լուծվելու այդ խնդիրը, եթե, օրինակ, ԵՏՄ անդամ երկրների քաղաքացին Հայաստանում է աշխատում ու նրա աշխատավարձից կուտակային կենսաթոշակային հիմնադրամի համար գումար են պահում: Իսկ ինչ է լինելու ՀՀ քաղաքացու աշխատավարձից պահված գումարի հետ, եթե նա տեղափոխվում է ԵՏՄ անդամ այլ երկիր կամ ընդհանրապես հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից: Ահա, սրանք հարցեր են, որոնք պարզաբանման կարիք ունեն:

Տարիներ առաջ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման անդամ, այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, թեև ծանոթ չէ ԵՏՄ կառավարություններում շրջանառվող այդ պայմանագրի նախագծի հետ, բայց ընդհանուր առմամբ գտնում է, որ եթե ԵՏՄ-ն պիտի շարունակի իր գոյությունը, ապա ընդհանուր կենսաթոշակային ապահովման համակարգի ներդրումն ընդունելի քայլ կլինի: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, որն այդ կառույցում առանձնանում է իր կուտակային կենսաթոշակային համակարգով, ապա Գ. Գորգիսյանի խոսքերով՝ «դա արդեն գալիս է հետագա զարգացումների նկատմամբ մեր կառավարության հերթական անհեռատեսությունից, իրենց արարքների անկանխատեսելիությունից»: «Նույն կուտակային համակարգն ինքն ամբողջությամբ արևմտյան ուղղվածության ծրագիր է, որը ներդրված է հիմնականում Եվրոպայում, ԱՄՆ-ում, և ԵՏՄ երկրների հետ կապ չունեցող համակարգ է»,- ասում է Գորգիսյանը:

Եվ, իսկապես, Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամները կառավարող «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն արևմտյան հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ են: Հիշեցնենք նաև, որ այն ժամանակ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նախաձեռնողը վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, որը հիմա ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահն է, ԵՏՄ վարչապետը: Հիշեցնենք նաև, որ հենց այդ համակարգի ներդրման դեմ ձևավորված ոչիշխանական ուժերի պայքարի արդյունքում էլ նա 2014թ. հրաժարական տվեց իր պաշտոնից: Իսկ հիմա լինելով ԵՏՄ վարչապետերի ղեկավարը՝ ինչպես պետք է լուծի այդ խնդիրը, պարզ կդառնա առաջիկայում: Բայց ակնհայտ է, որ երբ այդ պայմանագիրը քննարկվի արդեն ՀՀ Ազգային ժողովում, նորից կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ոչիշխանականների քննադատության ալիք կբարձրանա: Արդյո՞ք ԱԺ-ում այդ համակարգի ներդրման դեմ պայքարը ղեկավարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս անգամ էլ դրանից հրաժարվելու պահանջ կներկայացնի:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը չգիտի, թե ինչպես են վարվելու, իրենք դեռ ԵՏՄ-ի այդ նախագծին ծանոթ չեն և չեն քննարկել այդ հարցը, բայց գտնում է, որ եթե ԵՏՄ-ն, այնուամենայնիվ, կայանա, միասնական կենսաթոշակային ապահովման ինստիտուտի ներդրումը վատ չի լինի: Իսկ եթե ԵՏՄ-ում մեր երկրի կուտակային համակարգի դեմ դժգոհություն առաջանա, և անդամ երկրները հարց բարձրացնեն, որ ՀՀ-ն այդ դեպքում մենակ է, և թող ինքն ընդունի ընդհանուր խաղի կանոնները, այդ դեպքում ինչ ենք անելու: Հրաժարվելո՞ւ ենք, թե՞ պահպանելու ենք նոր ներդրված համակարգը: «Այդ հարցը կոլեգիալ պետք է քննարկվի: Օրինակ՝ «Ելք»-ը, կարծես թե, ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն է ցուցաբերում և ցանկանում այդ կառույցի հետ կապված խնդիրներն այդպես լուծել»,- հավելում է Վ. Բոստանջյանը:

Վերջինս նաև այլ հարցեր է բարձրացնում, թե անդամ հինգ երկրներում կենսաթոշակի մակարդակի տարբերություններ կան, տարիքային տարբերություններ և այլ անհամապատասխանություններ կան: Ինչպես են լուծվելու այդ հարցերը, հայտնի չէ: Փորձեցինք իշխանական թևից էլ մեկնաբանություններ ստանալ՝ մտածելով, որ գոնե այնտեղ տեղյակ կլինեն հարցի էությունից: Բայց որևէ մեկն անգամ չէր էլ լսել, թե խոսքը ինչին է վերաբերում, ՀՀԿ-ի պատգամավորներն ու այլ պաշտոնյաներ դեռ արձակուրդային տրամադրությունների մեջ են: Եվ եթե Բելառուսի վարչապետ Կոբյակովը ԵՏՄ նիստի ժամանակ այդ մասին չբարձրաձայներ, մենք չէինք էլ իմանա, մեր պետական այրերն այդ մասին մեզ չէին տեղեկացնի, մինչև պայմանագիրը չգար ԱԺ: Բայց չէ որ դա մի հարց է, որը կարող է վերաբերել մեզանից յուրաքանչյուրի ճակատագրին: Այդ մասին ԵՏՄ-ում պետք է հարցեր բարձրացներ ու մտահագություններ հայտներ հենց մեր վարչապետ Կարեն Կարապետյանը: Չէ որ մենք ունենք տարբերվող կենսաթոշակային համակարգ: Բայց նա ինչպես Խոսրովի այգում բռնկված հրդեհի նկատմամբ էր անտարբեր, այդպես էլ այդ՝ հարցի: «Սա շատ զգայուն հարց է, բայց մարդկանց շահերը պետք է պաշտպանվեն՝ հաշվի առնելով մեր երկրների ֆինանսական հնարավորությունները»,- նորից մտահոգություն էր հայտնել Բելառուսի վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում