Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Հրդեհների և պատահարների արանքում. ներիշխանական հակասությունների «էֆեկտը»

Հայաստանը պատրաստ չէր դիմագրավել այդպիսի մարտահրավերի, իշխանությունը պատրաստ չէր նման աղետի դեմ պայքարի, և այլն: Խոսրովի արգելոցի հրդեհի թեժ օրերին այդ արտահայտությունները, թերևս, ամենից հաճախ հնչողն էին, համեմված իշխանությանը և մասնավորապես՝ պատասխանատու կառույցներին ուղղված սուր քննադատությամբ: Այն, որ հասարակությունը պետք է ստանա իրեն հուզող հարցերի մանրակրկիտ ու սպառիչ պատասխանը, այն, որ պետք է ներկայացվեն աղետի պատճառների հետաքննության հստակ արդյունքներ, կասկածից վեր է և քննարկման ենթակա չէ: Սակայն մյուս կողմից, ռացիոնալությունը պահանջում է թերևս արձանագրել, որ ընդամենը երկու տասնամյակի անկախության պատմություն ունեցող, արտակարգ իրավիճակների երիտասարդ համակարգ ունեցող Հայաստանը չէր կարող պատրաստ լինել այդպիսի լուրջ մարտահրավերի այնպես, որպեսզի այդ պատրաստվածությունը բավարարեր հանրային ամենատարբեր շերտերի «քիմքը»: Առավել ևս, որ այդ «քիմքը» երբեմն պայմանավորված է ոչ միայն իրավիճակի հանդեպ անկեղծ սրտացավությամբ, այլ ինչ-ինչ մասնավոր կամ խմբային շահերով: Բանն այն է, որ անգամ տասնամյակների պատմություն ունեցող արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման համակարգերով պետություններն ամբողջությամբ պատրաստ չեն լինում շոշափելի բնական կամ տեխնածին աղետներին արագ և անվրեպ արձագանքելուն, և դրա օրինակները բազմաթիվ են: Ընդ որում, այդ օրինակներն ամենևին նրա համար չեն, որ արդարացվեն հայաստանյան պատասխանատուները, Հայաստանի իշխանությունը:

Բայց իշխանությանը չարդարացնելը հարցի լուծում չէ, ինչպես հարցի լուծում չեն, իհարկե, այդ տարբեր արտաքին օրինակները մատնանշելը: Հարցի լուծումը բոլորովին այլ տեղում է, առանց որևէ ներքին ու արտաքին օրինակի: Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող պատրաստ լինել այնպես, ինչպես մենք բոլորս շատ կցանկանայինք: Բայց հարցը ոչ թե դա է, այլ այն, թե Հայաստանն արդյո՞ք գնում է այդպիսի իրավիճակների պատրաստ լինելու ուղղությամբ: Այսինքն՝ Հայաստանն արդյո՞ք մեծացնում է իր պատրաստվածությունը, համալրում է իր կանխարգելման կամ հակազդման ներուժը և դա անում է այնպիսի դինամիկայով, որը կարող է լինել բավարար և հանրայնորեն գնահատվել արդյունավետ: Այստեղ է անկասկած բուն խնդիրը, այսինքն՝ Հայաստանի համակարգային կառավարման արդյունավետության մեջ և հասարակական ուշադրությունը հենց այդ խնդրի զարկերակին պահելու մեջ: Պատրա՞ստ է դրան հասարակությունը, թե՞ ոչ: Այստեղ է գլխավոր հարցը, որովհետև, եթե մենք որպես հասարակություն ի վիճակի ենք արձագանքել խնդիրներին միայն պոստֆակտում, այն էլ արտառոց դրսևորումների դեպքում, իշխանությունը որպես այդպիսին երբեք պատրաստ չի լինելու այդ խնդիրներին բարձր արդյունավետությամբ արձագանքելուն, օբյեկտիվորեն պատրաստ չի լինելու: Եվ դա ամենևին իշխանության արդարացում չէ, այլ ընդամենը երևույթի, խնդրի առանձնահատկություն:

Իշխանությունը երևույթ է, որն ունի այսպես ասած «թուլանալ և հաճույք» ստանալու ներքին մեծ հակում, բոլոր երկրներում: Եվ իշխանության այդ բնածին արատը» կարող է խեղդվել միայն հասարակության մշտական մամլիչի ներքո, որը գործում է անկախ արտակարգ իրավիճակներից, գործում է անկախ արտառոց դրսևորումներից կամ աղմկոտ առիթներից, որի գոյությունն ու շունչն իշխանությունը զգում է միշտ: Բանն այն է, որ Հայաստանում հանրությունը միշտ զգում է իշխանության առկայությունը, իսկ ահա իշխանությանը չի կարողանում միշտ զգացնել տալ իր առկայությունն ու շունչը: Եվ այստեղ բանը վերստին հանգում է ինստիտուցիոնալության լրջագույն խնդրին, որովհետև հանրությունն ինքնին անկարող է ապահովել մշտական սուբյեկտություն: Հանրային սուբյեկտությունը հնարավոր է միայն ինստիտուցիոնալ մեխանիզմների գործադրման միջոցով, որոնք իշխանության համար մշտական կդարձնեն հանրության շունչը: Եթե Հայաստանում լուծված չէ այդ խնդիրը, իշխանության արդեն որևէ առանձին հարթակում կամ ոլորտում արդյունավետության բարձր մակարդակի ապահովման խնդիրը չի ունենալու լուծում: Մինչդեռ, այդ հարցում Հայաստանում ոչ միայն նկատելի չէ հանրային առաջընթացը, այլ առկա է նաև որոշակի հետընթաց:

Եթե տարիներ առաջ Հայաստանում կային քաղաքացիական աշխույժ խմբեր և խնդիրն այդ խմբերի արդյունավետության բարձրացումն ու այսպես ասած քաղաքական-քաղաքացիական ինստիտուցիոնալացման միջոցով իշխող համակարգին զուգահեռ հանրային հակակշռի համակարգ ձևավորելն էր, ապա այժմ ոչ միայն այդ համակարգը չկա, այլ չկա նաև այդ խմբերի նախկին ակտիվությունը: Այն որոշակիորեն առանձին բաղադրիչներով տարալուծվել է քաղաքական միավորների մեջ, ինչից գործնականում ոչ այդ միավորներն են շահել, ոչ քաղաքացիական բաղադրիչը: Արդյունավետության անկումն ակնհայտ է, աճի փոխարեն հետընթացը շոշափելի է: Այստեղ, իհարկե, կա լուրջ խնդիր և այդ խնդիրը նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության, քաղաքացիական ներուժի արտաքին գործընկերներինն է, արտաքին դոնորներինը, որովհետև Հայաստանի քաղաքացիական ներուժի զարգացման փոխարեն ստացվել է ընդամենը քաղաքացիական «գալոչկա», որից գոհ են բոլորը, անգամ իշխանությունը, որը պարբերաբար մատնացույց է անում այդ «գալոչկայի» առկայությանը, որպես Հայաստանում թափանցիկ կառավարման իրողության առհավատչյա, բայց կառավարման արդյունավետության մակարդակի բարձրացման վրա, խոշոր հաշվով, ավելի շատ ազդում են ներիշխանական հակասությունները, քան Հայաստանի քաղաքացիական ներուժը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում