Սենթ Լյուիսում մեկնարկած բլից շախմատի խոշոր մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը տպավորիչ խաղով առավելության հասավ Գարի Կասպարովի նկատմամբ՝ ամրապնդելով դիրքը մրցաշարային աղյուսակում:
Մեր գրոսմայստերը այնուհետև պարտության մատնեց Լեմային, Նեպոմնկաշչիին և Դոմինգեսին: Արոնյանը միավորը կիսել է Նավարայի, Նեկամուրայի և Կարյակինի հետ: Միակ պարտությունը Արոնյանը կրել է զիջելով Կարունային։ Արագ և բլից շախմատի պարտիաների արդյունքով Արոնյանն այս պահին 17.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տեղում գտնվող Նակամուրան մեր գրոսմայստերին զիջում է 2.5 միավորով: Այսօր ուշ երեկոյան կկայանան մրցաշարի եզրափակիչ պարտիաները: