Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

«Նրանց վախեցնողների անունները չեմ տա». ինչպե՞ս է 280կգ ձուկն առանց փաստաթղթերի հայտնվել և ոչնչացվել Սոչիում

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է  Հայաստանի ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը:

– Պարոն Աթոյան, Կրասնոդարի երկրամասում օգոստոսի 16-ին «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն առգրավել են 20 արկղ ձուկ, որն առողջավայր էր հասել Հայաստանից։ Ընդհանուր 280 կգ քաշով բեռը Սոչի էր ներկրվել առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի և մթերքի պահպանման պայմանների ու ժամկետի մասին նշագրումների։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ որոշում է ընդունվել վառել ձուկը Սոչիի օդանավակայանի սանիտարական վառարանում: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:

– ԵԱՏՄ անդամ պետությունների մեջ կա այդպիսի ընթացակարգ, որ եթե ծագման երկրի համապատասխան սերտիֆիկատ և բժշկական տեղեկանք չի լինում տվյալ ապրանքատեսակի վերաբերյալ, ապա այն ենթակա է ոչնչացման: Ես հիմա չունեմ համապատասխան տեղեկատվություն, թե  կոնկրետ ով  է արտահանել այդ քանակությամբ ձուկ՝ անհատ ձեռներե՞ց է նա եղել, թե՞  ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչ  և արդյոք նա իրականում չի՞ ունեցել բժշկական  փաստաթուղթ, այդպիսի անգրագիտությո՞ւն է թույլ տվել,  թե՞ ունեցել է, բայց մյուս կողմն այդպիսի կամայականություն է թույլ տվել:

– Իսկ արդյոք հնարավոր չէ՞, որ իրականում եղած  լինեն այդ փաստաթղթերը, բայց ռուսական կողմն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդուհանդերձ, նման քայլի դիմի և ոչնչացնի արտահանվող ապրանքի խմբաքանակը. հիշում ենք նաև, որ  սա առաջին  անգամը չէ, որ ռուսական կողմն այսպիսի բան է անում. նախորդ տարի էլ այսպիսի դեպք եղավ, պարզապես ավելի մեծ խմբաքանակ էր այն ժամանակ:

– Ճիշտ եք ասում, որ սա արդեն երկրորդ դեպքն է, համենայնդեպս, ըստ իմ ունեցած  տեղեկատվության, ու էլի՝ Սոչիում, բայց  այն ժամանակ մի քանի տոննայի մասին էր խոսքը, որը լրիվ ապօրինի ձևով ոչնչացվեց.  ուղղակի գիտեք, խնդիրն այն է, որ մեր ձկնարտադրողները  շատ վախվորած են և ինչ խնդիրներ որ ունենում են՝ չեն բարձրաձայնում, որովհետև իրենց վախեցնում են կամ համոզում, կամ զգուշացնում  են՝ մի բողոքիր դրա մասին, աղմուկ մի բարձրացրու, հակառակ դեպքում  դու  ավելի մեծ խնդիրներ կունենաս, կամ քո պատճառով  մյուսների համար էլ վատ կլինի և այլն, դրա համար էլ  շատ դեպքերում  այդ մարդիկ մեզ չեն դիմում, որ հասկանանք՝ կոնկրետ ինչ է կատարվել: Այդ իսկ պատճառով ընդհանուր  երևույթին էլ  գնահատական տալ չեմ կարող, քանի որ ամեն դեպք առանձին մոտեցում է պահանջում: Համենայնդեպս, եթե  տնտեսվարողը մեզ դիմի, ապա մենք ունենք բոլոր  լծակներն ու միջոցները  նրա իրավունքները պաշտպանելու, բայց եթե այդ տնտեսվարողը չի դիմում մեզ, չի ահազանգում իր հետ կատարվածի մասին, ուրեմն  ընդունում է իր մեղքը, որ  ինչ-որ մի բան այն չի արել, և դրա համար պատժվել է, իսկ եթե, այդուհանդերձ, իր մեղավորությունը չկա, բայց նա չի դիմում, ապա այս դեպքում էլ մենք ոչինչ չենք կարող անել, հո մենք նրա փոխարեն  թաշկինակը չե՞նք վերցնելու իր քիթը սրբենք:

– Իսկ ովքե՞ր են այդ վախեցնողները կամ  խոչընդոտողները,  ի՞նչ շրջանակներից են՝ անհատնե՞ր  են, կազմակերպութան ներկայացուցիչնե՞ր, թե՞  պետական չինովնիկներ:

– Դա տնտեսվարողներին հարցրեք, թե ովքեր են շահագրգռված, որ  այդ խախտումները չհրապարակվեն կամ քննարկման առարկա չդառնան, իսկ ես կոնկրետ անուններ չեմ տա. եթե տնտեսվարողին ձեռք է տալիս, որ իր հերն անիծեն, ապա շատ կներեք, ես ինչո՞ւ պետք է նրա փոխարեն ինչ-որ անհատի կամ պետական կառույցի, կամ  չինովնիկի  անուն տամ:

– Այսինքն՝ պարտադիր պետք է տնտեսվարո՞ղը Ձեզ դիմի, որպեսզի նման դեպքերում ուսումնասիրություն կատարեք և փորձեք պաշտպանել նրա շահերը:

– Այո, միանշանակ: Անգամ եթե մեր կազմակերպության անդամ են, միևնույն է՝ պետք է անպայման գրավոր կարգով դիմեն, որպեսզի  զբաղվենք նրանց պաշտպանությամբ, իսկ ընդհանուր երևույթների առումով մենք ինքներս էլ կարող ենք ուսումնասիրել իրավիճակը և օպերատիվ հաղորդագրության միջոցով դիմենք համապատասխան կառույցներին, որպեսզի ոլորտն ուշադրության տակ առնեն:

– Եթե տեղեկատվության մեջ նշվում է, որ  280 կգ ձուկը վառել են անասնաբուժական փաստաթղթերի և պահման ժամկետի մասին նշագրումների բացակայության պատճառով,  այդ դեպքում  ինչպե՞ս է հնարավոր, որ առանց համապատասխան  փաստաթղթերի այդ քանակի ձուկ դուրս բերվի Հայաստանի մաքսակետից և հասցվի մինչև Ռուսաստան:

– Դա  հնարավոր չէ, այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, և որևէ մեկը  թող հույս չունենա, որ օրենքի պահանջը խախտելով՝ կարող է ինչ-որ  նմանատիպ գործառույթ իրականացնել: Տնտեսվարողները, օրենքը պահելով հանդերձ, իրենց իրավունքների խախտումների հետ են առնչվում, ուր մնաց թե մի հատ էլ  կարողանան օրենք խախտել: Չէ՞ որ նրանք պետք է այդ սերտիֆիկատներն ունենան, որ կարողանան սահման հատել, առանց  դրա ո՞վ նրանց թույլ կտա  այդքան ձուկ շալակել անցնել:

– Այսինքն՝ ապօրինի ճանապարհո՞վ է այդքան ձուկ  դուրս բերվել երկրից, ինչպե՞ս է դա հնարավոր:

– Ինձ մոտ էլ է նույն հարցը ծագում, թե ինչպե՞ս է դա հնարավոր: Եթե կա անհամապատասխանություն, ապա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ թերացում  կամ սխալմունք կա. եթե մեր մոտից սահմանն անցել է, բայց այնտեղ չի անցել, ուրեմն գուցե խնդիրը մեզ մոտ է, թե  ինչպես են անցկացրել, բայց հնարավոր է, որ մեզ մոտ ամեն ինչ ճիշտ է եղել, իսկ ռուսական կողմը  սխալ է ներկայացնում, և ուղղակի կամայական են ոչնչացրել:

– Իսկ Դուք ո՞ր տարբերակին եք առավել հակված:

Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, առանց հիմնավոր ապացույցների չեմ կարող ոչինչ ասել:

– Փաստորեն կարո՞ղ ենք եզրակացնել, որ  մաքսակետերից որևէ մեկում կոռուպցիոն ռիսկ է դրսևորվել:

– Եթե  կա չինովնիկ, իշխանական լիազորություններով օժտված  պաշտոնյա, ապա ոչ մի երաշխիք  չկա, որ կոռուպցիոն ռիսկ չի լինի:

– Մասնավորապես, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հետագայում ձկնարտահանողներն  այսպիսի  խնդիրների չբախվեն և նրանց ապրանքը  Ռուսաստանում չոչնչացվի:

– Ձկնարտահանողները պետք է գրագիտություն ցուցաբերեն և  նման խնդիրների դեպքում ահազանգեն  իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  կազմակերպությանը, այսինքն՝ մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում