Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քննարկվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաջիկա ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգի հիմնական հարցը հիմնադրամի կողմից ներկայումս իրականացվող և առաջիկա ծրագրերի քննարկումն էր:

Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է նոյեմբեր ամսին նախատեսվող Գինու կոնֆերանսի ծրագիրը: Համաժողովն արդյունավետ կերպով կնպաստի հայկական գինեգործական ավանդույթների և նրա մշակութային ժառանգության վերածննդին, հնագույն արժեքների պահպանմանը, տեխնոլոգիաների լայն տարածմանը, ինչպես նաև կխթանի գինու միջազգային ստանդարտների համապատասխանության հաստատումը Հայաստանում: Հիմնադրամն իր առջև խնդիր է դրել համաժողովի միջոցով հայկական գինեգործության և խաղողագործության ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել արժեքավոր և գործնական տեղեկատվություն ստանալու հարթակ, ինչը մեծապես կարող է նպաստել սեփական արտադրանքի որակի բարելավմանը և բիզնես հաջողությունների հասնելուն:

Այնուհետև ներկայացվել է «Հայաստանի տնկարկների կադաստրի» ստեղծման ծրագրի նախագիծը, որը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկները, առկա սորտերը, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը և կանխել հնարավոր կեղծարարությունները:

«Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»,-նշել է Զարուհի Մուրադյանը` հավելելով, որ ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբեր ամսին:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև սույն թվականի հոկտեմբեր ամսին Եվրոպայից, ԱՄՆ-ից և Կանադայից միջազգային լրագրող-փորձագետների և բլոգերների այցի կազմակերպումը, ինչը կնպաստի արտերկրում Հայաստանի գինիների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը և արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճին:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի գինեգործական ավանդույթներին տեղում ծանոթանալու նպատակով բլոգերների և լրագրող-փորձագետների համար կկազմակերպվեն այցելություններ տարբեր մարզերում տեղակայված խաղողի այգիներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան համտեսել տեղական գինիները:

Տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա աշնանը Շանհայում կայանալու է ProWine ցուցահանդեսը` Զարուհի Մուրադյանը հավելել է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության ու Հայաստանի զարգացման հիմնադրամների համատեղ ջանքերի շնորհիվ կոնյակ և գինի արտադրող 15 հայկական ընկերություններ առանձին տաղավարով կմասնակցեն այդ միջոցառմանը:

«Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, և այդ առումով, կարծում ենք, հայկական գինեգործական ընկերությունների համար կարևոր կլինի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, այդ թվում` նաև Շանհայի ցուցահանդեսին»,-նշել է Զարուհի Մուրադյանը:

Հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև Հայաստանի գինեգործության վերաբերյալ իրազեկող տեսահոլովակի նկարահանումը, որում համառոտ կներկայացվեն ոլորտի զարգացման պատմությունն ու ժամանակակից զարգացումները, Հայաստանում գինու զբոսաշրջության հնարավորությունները:

Նիստի ընթացքում քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում