Այսօր Սարյանի արձանի մոտ կանցկացվի բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի։ Բողոքի ակցիային մասնակցելու են հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Կոշ» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն ահազանգում է իր դեմ կատարվող հարձակումների և բռնությունների մասին։ Արդարադատության նախարարությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հերքում է։