ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենավճռական ձևով դատապարտել է Բարսելոնայի «բարբարոսական և վախկոտ» ահաբեկչությունը։
«ՄԱԿ ԱԽ անդամներն իրենց խորին կարեկցանքն ու ցավակցությունն են արտահայտում զոհերի ընտանիքներին ու Իսպանիայի կառավարությանը։ Նրանք նաև շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,-ասվում է կոմյունիկեում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
ՄԱԿ ԱԽ-ում կոչ են արել գտնել հարձակման կազմակերպիչներին ու հովանավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց՝ նշելով, որ միջազգային իրավունքին համապատասխան՝ բոլոր երկրները կրում են պատասխանատվություն համագործակցելու իսպանական իշխանությունների հետ ահաբեկչության հետաքննման գործում։
Ավելի վաղ Բարսելոնայի ահաբեկչությունը դատապարտել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ հայտարարելով ծայրահեղականության դեմ պաքարում երկրի իշխանություններին ՄԱԿ-ի զորակցության մասին։