Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը նամակ է ստացել «Ամերիկանայի» սեփականատեր Caruso Affiliated ընկերության փոխտնօրեն Ջեքի Լևիից, որում նա դատապարտել է աշխարհի բոլոր բռնարարաքները, ներառյալ Հայոց ցեղասպանությունը։ Նամակում նշվում է, որ ընկերությունը կաշխատի «Ուրացման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերների հետ՝ անվճար տեղադրելով պաստառներն «Ամերիկանայում»։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է այդ ուշացած, բայց և կարևոր որոշումը՝ շեշտելով, որ դա առաջին քայլն է «Ամերիկանայի» կողմի հայերի նկատմամբ ցուցաբերած ոչ զգայուն մոտեցումը սրբագրելու ջանքերում։
Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին, որ իր բողոքի ձայնը լսելի դարձրեց՝ նպաստելով «Ամերիկանա»-ի անարգական որոշման փոխմանը։
Հայ Դատը նաև երախտագիտություն է հայտել արշավին նեցուկ կանգնած պաշտոնատարներին։