Երկու ամիս առաջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը նախազգուշացրել էր Կատալոնիայի ոստիկանությանը Բարսելոնայում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։
Ամերիկյան հետախուզությունը հնարավոր թիրախների շարքում նշել էր Ռամբլա փողոցը, որտեղ երեկ ահաբեկչություն է կատարվել՝ խլելով 13 մարդու կյանք։
Բացի այդ, երկու շաբաթ առաջ ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող թվիթերյան օգտահաշիվներից մեկում հայտնվեր էր գրառում, որը հայտնում էր Իսպանիայի վրա մոտալուտ հարձակման մասին։ «Մենք ջիհադ կիրականացնենք Իսպանիայում և կվերադարձնենք մեր հողը։ Հարձակումն Ալ-Անդալուսի (Իսպանիայի անվանումը մուսուլմանական տիրապետության դարաշրջանում) վրա անխուսափելի է»,-ասված է գրառման մեջ։