Կատալոնիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին հայտնում է La Informacion-ը։
Ավելի վաղ Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն հայտարարել էր, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 12.00-ին լռության րոպե կհայտարարվի։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 13, վիրավորվել 100-ից ավելի մարդ։
Ոստիկանությունը կարծում է, որ Բարսելոնայի և Կամբրիլսի հարձակումներին և Ալկանարի պայթյուններին մասնակից է ոչ ավել քան 8 հոգի։