Կատալոնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ գիշերը ոչնչացվել են անձիք, ովքեր մասնակից են եղել Բարսելոնայում ահաբեկչության իրականացմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հատուկ գործողությունն անցկացվել է Կամբրիլս քաղաքում՝ Բարսելոնայից հարավ։
24 Horas հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ահաբեկիչների վրա եղել են մահապարտի գոտիներ, և նրանք պատրաստվել են կրկնել բարսելոնյան հարձակումը։ Հանցագործները ոչնչացվել են, երբ ֆուրգոնով մխրճվել են մարդկանց խմբի մեջ։ Վիրավորվել է 7 մարդ, 2-ի վիճակը ծանր է։
Ոչնչացվել են 4 ահաբեկիչներ, 1-ը վիրավորվել է։ Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել վիրավորված ահաբեկչի մահվան մասին։
Նշենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայում կատարված ահաբեկչության գործով կա 2 ձերբակալված, ովքեր Հյուսիային Աֆրիկայից են։ Վերջին տվյալներով՝ միկրոավտոբուսով մարդկանց խմբի մեջ մխրճվելու հետևանքով զոհվել է 13 մարդ, կա ավելի քան 100 վիրավոր։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։