Այս պահին ընթանում է Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման չորրորդ փուլի առաջին հանդիպումը Մակեդոնիայի «Վարդարի» և թուրքական «Ֆեներբախչեի» միջև:
20-րդ րոպեին «Վարդարին» առաջ է մղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիրգան Բարսեղյանը:
«Վարդարի» կազմում հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: