Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գիտեմ, որ կարել ու որպես կույս ես ամուսնացել. տղամարդը շանտաժով փող է շորթել ընկերուհուց

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Խ.-ի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի  քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:

39-ամյա Արթուր Խ.-ին մեղադրանք էր առաջադրված շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ շորթմամբ գումար հափշտակելու դիտավորությամբ Արթուր Խ.-ն 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 9-ն անց 37-ին զանգահարել է Ամալյա Հ.-ին (անունը փոխված է), ով պատրաստվում էր ամուսնանալ:

Արթուր Խ.-ն ներկայանալով «Կարեն» անունով՝ Ամալյային ասել է, թե տեղյակ է, որ նա մինչև ամուսնությունը մեկ այլ անձի հետ սեռական հարաբերություններ է ունեցել, ապա որպես կույս աղջիկ ամուսնանալու նպատակով «կարել է կուսաթաղանթը»: «Կարենը» զգուշացրել է, որ իր մոտ առկա է ասածը վկայող բժշկական փաստաթուղթ:

Հիշյալ տեղեկությունն ու փաստաթուղթը Ամալյայի ամուսնուն  չփոխանցելու, Ամալյային խայտառակ չանելու համար Արթուր Խ.-ն պահանջել է 1000 դոլար:

Հետագա օրերի հեռախոսազրույցների ու հաղորդագրությունների փոխանակման ընթացքում Արթուր Խ.-ն արդեն ամուսնացած Ամալյայից պահանջել է 400 հազար դրամ:

Ամալյան ձևացրել է, թե համաձայնության է եկել:

Պայմանավորվածության համաձայն՝  2017 թվականի հունվարի 25-ին Ամալյան Երևանի Գր. Լուսավորիչ փողոցում հանդիպել և Արթուրին է փոխանցել 400 հազար դրամ:

Հենց այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները մոտեցել ու Արթուր Խ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

2017 թվականի հունվարի 27-ին ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Խ.-ի  խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

2017 թվականի ապրիլի 12-ին վերաքննիչ քրեական դատարանը ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացրել է, 2 ամիս 17 օր կալանքի տակ մնալուց հետո Արթուր Խ.-ն ազատ է արձակվել:

Դատարանում Արթուր Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Խ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները, մեկը՝ մինչև 14  տարեկան: Արթուր Խ.-ն բնութագրվել է դրական, 2014 թվականից հաշվառված է «Նպաստ» համակարգում, ընդունել է մեղքը, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար:

Տուժողը քաղաքացիական հայցի պհանջ չի ներկայացրել:

Արթուր Խ.-ն մեղավոր է ճանաչվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Արթուր Խ.-ի՝ կալանքի տակ գտնված ժամանակը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 9 ամիս 13 օր իրական ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Արթուր Խ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Դատավճիռը բողոքարկվել է ամբաստանյալի շահերի պաշտպանի կողմից:

Վերջինս պահանջել է բեկանել դատավճիռը, Արթուր Խ.-ին դատապարտել ոչ թե ազատազրկման, այլ՝ տուգանքի, կամ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում