«Դա ինֆորմացիոն արտահոսք է, ընկերության աշխատակիցները շահագրգիռ չէին լինի, որ աշխարհը տեղյակ լիներ: Այդ արտահոսքն ապահովվել է զուտ նրա համար, որ Իսրայելում ներքին հարցեր լուծվեին։ Դա ուղղված է իրենց պաշտպանության նախարարի դեմ, որը թուրքերի թիվ մեկ հարազատն է, հայատյաց ու լկտի հայտարարություններով հանդես եկող գործիչ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե իսրայելցի փորձագետները Ադրբեջանին վաճառած զինտեխնիկան Ադրբեջանում փորձարկել են հայկական դիրքերի վրա, ասաց «Ողջ մնալու արվեստ» նախաձեռնության ղեկավար Վովա Վարդանովը։
«Այդ արտահոսքը ներքին քաղաքական հարց է լուծում Իսրայելում: Իրենց նախկին և ոչ այնքան նախկին քաղաքական գործիչները եկան Հայաստան, փորձում են ջերմացնել հարաբերությունները, հետո Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, որ մենք կարող ենք Իսրայելից անօդաչու գնել, բայց ես դա սխալ եմ համարում՝ չի կարելի Իսրայելից բարձր տեխնոլոգիայի զենք գնել»,- ընդգծեց Վարդանովը։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ ապրիլին Ադրբեջանին լկտիացրել է Ռուսաստանից գնած զինտեխնիկան: «Մենք չպետք է ռուսի պես անթասիբ լինենք»,- ասաց Վարդանովը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: