Բուլղարիայի կառավարությունը ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում որոշել է ուժեղացնել բուլղարա-թուրքական սահմանի վերահսկողությունը:
Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը:
«Մեր սահմանի հսկողությունն ուժեղացնելու նպատակով ներգրավելու ենք զորքեր»,- հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը:
Բուլղարական կողմը որոշել է բուլղարա-թուքական սահմանային հատվածը բաժանել 5 գոտիների, որոնցից յուրաքանչյուրը հսկվելու է մեկ զորամասի կողմից:
Սահմանային վերահսկողության մեջ նախատեսվում է ներգրավել 600 զինվոր, բացի զինվորական վերահսկողությունից սահմանային հատվածը հսկվելու է նաև տեսախցիկների և անօդաչու սարքերի միջոցով: